Ամերիկահայ բժիշկների այցը Արաբկիր բժշկական համալիր

--20181011_154644(0)

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 12-ը «Արաբկիր» բժշկական համալիրի  ուրո-վիրաբուժական բաժանմունքը հյուրընկալել էր Սեաթլի (ԱՄՆ) մանկական հիվանդանոցի պրոֆեսոր Փոլ Մերգերյանին և Մարգարեթ Շնորհավորյանին: ԱՄՆ գործընկերների  հետ «Արաբկիր» ԲՀ-ի համագործակցությունը սկսվել է 2011թ-ից:  Հերթական այցելության ընթացքում նրանց հետ քննարկվեցին  մի շարք նեղ մասնագիտական հարցեր, ներկայացվեց ամերիկյան փորձը ուրո-վիրաբուժության բնագավառում:

-20181011_181735Ամերիկահայ պրոֆեսորների այցի ընթացքում կատարվեցին  բարդ վիրահատություններ, տրամադրվեցին մասնագիտական խորհրդատվություններ:

«Արաբկիր» ԲՀ բուժանձնակազմի ակտիվ համագործակցությունը ԱՄՆ-ի առաջատար մասնագետների հետ, նմանատիպ փոխադարձ այցերը շատ կարևոր են ժամանակակից բժշկության ձեռքբերումներն ու նորագույն մեթոդները Հայաստանում կիրառելու համար: Դրանք նպաստում են բժշկության տարբեր ուղղություններում մասնագիտական կարևոր ձեռքբերումներ ունենալ, բարելավել հայաստանյան բժշկության մակարդակը: