Ամերիկացի գործընկերների այցն «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ-ԵԴԱԻ

IMG_1113

Սույն թվականի մայիսի 18-22-ը «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ-ԵԴԱԻ-ի քիթ, կոկորդ, ականջաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքը հյուրընկալել էր Հարվարդի (ԱՄՆ) բժշկական համալսարանի մաշկաբանության պրոֆեսոր Ռոքս Անդերսոնին,

պրոֆեսոր Լիլիթ Ղարիբյանին,  և պլաստիկ վիրաբույժ Բոժովիկ Բրանկոին: Պրոֆ. Ռոքս Անդերսոնը հանդիսանում է  ֆոտոբժշկության հիմնադիրներից մեկը  և զգալի ավանդ ունենալով այդ ոլորտում՝ մեծ հեղինակություն է վայելում աշխարհի առաջադեմ բժիշկների շրջանում:

 

IMG_1056

Հերթական այցի ընթացքում  գործընկերները «ԱՐԱԲԿԻՐ» ԲՀ-ԵԴԱԻ-ի պլաստիկ վիրաբույժ Կառլեն Ներսեսյանի և  բժշկուհի  Դիանա Մովսեսյանի  հետ համատեղ քննարկեցին  մի շարք նեղ մասնագիտական հարցեր, ներկայացվեց ամերիկյան փորձը պլաստիկ վիրաբուժության բնագավառում: Լազերային տեխնոլոգիաների  կիրառմամբ կատարվեցին մի շարք բարեգործական վիրահատություններ` մասնավորապես  հետայրվածքային դեֆորմացնող սպիերի, ինչպես նաև մաշկային բազմաթիվ գոյացությունների (նեվուսների-խալերի, հեմանգիոմաների, անոթային մալֆորմացիաների, հիպերպիգմետացիաների) վիրաբուժական հեռացում և լազերային մշակում: Այս մեթոդը հնարավորություն է ընձեռում բուժել և վերականգնել հետայրվածքային սպիներն ու վնասված մաշկի  էլաստիկությունն  ու  զգայունությունը՝  հնարավորինս  սեղմ  ժամկետներում:

Շատ կարևոր են արտասահմանյան մասնագետների հետ իրականացվող նմանատիպ  շարունակական  ծրագրերը և այցերը, որոնք   նպաստում են ինչպես  լազերային թերապիայի  այնպես էլ  բժշկության տարբեր ուղղություններում նոր գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը և բժշկական մակարդակի բարելավմանը:

 

IMG_1117IMG_1104