Առողջ ապերլակերպին նվիրված միջոցառում Սարդարապատի դպրոցում

teenslive_23--

Նոյեմբերի 29-ին Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Teenslive թիմը  և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հյուրընկալվեցին Սարդարապատի դպրոցում` առողջ ապրելակերպին նվիրված գեղեցիկ միջոցառման շրջանակներում:

Ուրախ երգ և պար, առողջ ապրելակերպի թեմայով պաստառների ցուցահանդես-մրցույթ, լավ տրամադրություն, և իհարկե` շատ տաղանդավոր դեռահասներ, որոնք ընտրում են առողջ ապրելակերպ:

Առողջ սնուցումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը ոչ միայն նպաստում են լավ ինքնազգացողության, այլ նաև նվազեցնում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների զարգացման ռիսկը:

47165503_2263174807292585_5738028775052935168_oՀայտնի է, որ սիրտանոթային հիվանդությունները, շաքարային դիաբետը, չարորակ ուռուցքները և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը կազմում են մեծահասաների հիվանդացության և մահացության ամենամեծ մասնաբաժինը և շատ տարածված են Հայաստանում:

Մեծահասակների վաղաժամ մահացության 60% և հիվանդացության բեռի շուրջ 30% պայմանավորված են դեռահասային տարիքի հիվանդությամբ և վարքագծով (ՄԱԿ-ի միացյալ ծրագիր): Կանխարգելիչ միջոցառումներ դպրոցական և դեռահասային շրջանում նպաստում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը (տարբեր հիվանդությունների ռիսկն իջնում է 20-73%, բոլոր պատճառներից մահացության ռիսկը` 32%-ով):

SardarapatՄանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած ծրագրի շրջանակներում, որի իրականացմանն օժանդակում է Ամերիկյան մանկաբուժական միության NCDChild ստորաբաժանումը, իրագործվում է առողջ ապրելակերպի քարոզում ինչպես մանկական բժիշկների, այնպես էլ ընտրված 3 դպրոցների դեռահասների շրջանում: Տպագրվեցին գունագեղ ուղեցույցներ և պաստառներ դեռահասների, ծնողների և դպրոցների անձնակազմի համար` ռացիոնալ սնուցման, առողջ կենսակերպի կանոնների և ծխախոտի վնասների վերաբերյալ, իրականացվեցին սեմինարներ և հանդիպումներ Երևանի Մխիթար Սեբաստացի  կրթահամալիրում, Մխիթար Հերացի ավագ դպրոցում և Սարդարապատի դպրոցում:

teens-SardarapatՍարդարապատի դպրոցականների կողմից կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ դեռահասները հասկանում են առողջ ապրելակերպի կարևորությունը և պատրաստ են քարոզելու առողջ կենսակերպը իրենց դասընկերների և հանրության շրջանում:

Առողջ կենսակերպը առողջության գրավականն է ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ կյանքում: