«Արաբկիր» բժշկական համալիրի հայտարարությունը վերջին օրերին գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ

IMG_4455

Վերջին օրերին դիտվող իրավիճակն ու շնչառական վարակների ակտիվացումը համապատասխանում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնին:

Հաշվի առնելով այս օրերին Երևանի տարբեր բուժհաստատություններ դիմելիության ակտիվությունը, «Արաբկիր» բժշկական համալիրը շարունակում է մշտական համագործակցությունը այլ մանկական բժշկական հաստատությունների հետ, իսկ մեր բժիշկները և սպասարկող բուժանձնկազմն աշխատում է հնարավորինը համակարգված` շարունակելով անհրաժեշտ բուժօգնություն տրամադրել թե՛ ամբուլատոր և թե՛ ստացիոնար պայմաններում:

Լրացուցիչ հարցերի և ամփոփ տեղեկատվության համար կարող եք դիմել ՀՀ առողջապահության նախարարություն