Բացվեց Արաբկիր Պլյուս բժշկական կենտրոնը

պլւս

«Արաբկիր» Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը համալրվել ՝  նոր մասնաշենքով՝ ԱրաբկիրՊլյուս Բժշկական կենտրոնով։

Նորաբաց կենտրոնում գործելու են մանկական և մեծահասակների բազմաթիվ ծառայություններ: Եզակի հնարավորություն է ստեղծվել` ընդլայնելու մեծահասակների համար նախատեսված ծառայությունները։
ԱՄՆ-Շվեյցարիա-Բուլղարիա համատեղ ծրագրի շնորհիվ ամուր քայլերով առաջ են ընթանում էպիլեպտոլոգիան և էպիլեպսիայի վիրաբուժությունը: Մինչև 40 տարեկան հիվանդները կարող են անցնել ինչպես ժամանակակից ախտորոշիչ հետազոտություններ, այնպես էլ էպիլեպսիայի վիրաբուժական բուժում:

ԱրաբկիրՊլյուս Բժշկական կենտրոնում գործելու է նյարդաբանության և նյարդավիրաբուժության նոր բաժանմունք, որը կրում է Նյու Յորքի Կոլումբիա համալսարանի միջազգայնորեն ճանաչված նյարդավիրաբույժ, պրոֆ. Էդգար Հուսեփյանի անունը:
Բաժանմունքը համալրվել է նորագույն սարքավորումներով, որոնք ձեռք են բերվել Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) ֆինանսական աջակցությամբ: Նյու Յորքի Պրեսբիտերյան հիվանդանոցի հետ մեկնարկած համագործակցության շնորհիվ այստեղ ներդրվելու են բուժման նոր մեթոդներ նյարդաբանության և նյարդավիրաբուժության ոլորտներում:

IMG_2171

  Նոր կենտրոնում գործելու   է նաև  ժամանակակակից   սարքավորումներով   հագեցած «Ցավի կենտրոնը»,   որտեղ բարձր որակավորում   ունեցող  մասնագետները կօգնեն   ազատվել տարբեր ծագման և   տեղակայման  անհանդուրժելի ցավերից։

 Շնչառական բժշկության և ալերգոլոգիայի ծառայությունը, որը հանդիսանում է Ալերգոլոգիայի և կլինիկական իմունաբանության եվրոպական ակադեմիայի գործընկերը, լայն հնարավորություններ կստեղծի ալերգիկ հիվանդություններով, բրոնխիալ ասթմայով և այլ իմունաբանական և թոքաբանական խնդիրներով հիվանդների համար:անհանդուրժելի ցավերից:  Ժամանակակից լազերային սարքերի միջոցով հնարավոր կլինի իրականացնել էսթետիկ բժշկության և լազերային պլաստիկ վիրաբուժության միջամտություններ:

IMG_2228

IMG_2197

IMG_2150