Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ում անցկացվեց ամենամյա Մանկաբուժական դպրոցը

dav

Ս/թ հունիսի 1-2-ին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ում անցկացվեց ամենամյա Մանկաբուժական դպրոցը, որը կազմակերպում է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան:

Դասախոսություններ լսվեցին և քննարկվեցին շնչառական վարակների ժամանակ հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման, անբավարար փարթամության գնահատման և վարման, բնածին ստրիդորի, բնածին ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիայի, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության վարման թեմաները:

June 1(1)Հատուկ զեկուցում նվիրվեց երեխաների և դեռահասների ռացիոնալ սնուցման և առողջ կենսակերպի զարգացման հարցերին` քրոնիկ ոչ տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման նպատակով:

Այն կազմակերպվեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի և Ամերիկյան մանկաբուժական ակադեմիայի NCD Child հետ համագործակցությամբ իրականացվող քարոզարշավի շրջանակներում:

Դպրոցին մասնակցեցին շուրջ 200 մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ և մանկական  մասնագետներ Երևանի ամբուլատոր–պոլիկլինիկական և հիվանդանոցային հաստատություններից, ՀՀ բոլոր մարզերից և ԼՂՀ-ից:Tounian-June1

Ped. school-June 2