«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ 2019 թվականի խորհրդի ընդլայնված նիստ

IMG_0246

Սույն թվականի դեկտեմբերի 10-ին կայացել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  (Բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ)  2019 թվականի խորհրդի ընդլայնված նիստը: Ներկա էին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի ծառայության ղեկավարները, բաժնի վարիչները, գլխավոր բուժքույրը և բուժքույրական խորհրդի նախագահը:Ծառայության ղեկավարների կողմից ներկայացվեց 2019 թվականի ընթացքում կատարված մասնագիտական աշխատաքները, ինչպես նաև 2020 թվականի համար նախատեսված զարգացման ծրագիրը: Ամփոփիչ խոսքով հանդես եկավ  «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի տնօրեն Արման Բաբլոյանը և ներկայացրեց ամբողջ համալիրի 2020 թվականի պլանավորված ծրագրերը: