Արաբկիր ԲՀ համագործակցությունը երիկամների փոխպատվաստման միջազգային կառույցների հետ

IMG_0193--

«Արաբկիր» բժշկական համալիրի նեֆրոլոգիայի և տրանսպլանտացիայի ծառայության համագործակցումը  արտասահմանյան տարբեր բժշկական կառույցների հետ  տասնյակ տարիներ շարունակ  նպաստում է գիտական և գործնական առաջընթքցին:

«Նեֆրոլոգիայի միջազգային հանրություն» International Society of Nephrology (ISN) կազմակերպության հետ համագործակցությունն ու նրա կողմից հովանավորությունն իրականացվում է 6 տարի ժամկետով: Այդ համագործակցությունը մեկնարկել է 2017 թվականին Լոնդոնի «Գայս» հոսպիտալի տրանսպլանտացիայի բաժնի հետ, որի նպատակը Հայաստանում փոխպատվաստման գործընթացի որակի բարելավումն է և դիակային տրանսպլանտացիայի ներդրումը: Հաջորդը ծրագիրը Բեռնի  /Շվեյցարիա/ հիվանդանոցի հետ մեկնարկել է 2018 թվականին, տևելու է 6 տարի և նպատակ ունի առավել զարգացնելու մեծահասակների նեֆրոլոգիան ու տրանսպլանտացիան մեր երկրում:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքը համագործակցում է նաև Անտվերպենի համալսարանական կլինիկայի (Բելգիա), Ցյուրիխի համալսարանական կլինիկայի (Շվեյցարիա), Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայի (Շվեյցարիա) հետ: