Արաբկիր ԲՀ-ում բացառիկ վիրահատություն է կատարվել

IMG-3588 copy--

Նոյեմբերին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ն հյուրընկալել էր արտասահմանցի հայտնի բժիշկների խմբին, որի կազմի մեջ էին վիրաբուժներ  Կրասիմիր Մինկին, Կալոյան Գաբրովսկին,  Էպիլեպտոլոգ Պետիա Դիմովան: Հերթական այցը կազմակերպվել էր  Հայաստանում Էպիլեպսիայի վիրաբուժությունը զարգացնելու ծրագրի շրջանակներում:

Խմբի անդամները տեղի մասնագետների հետ իրականացրեցին էպիլեպսիայի վիրաբուժական հինգ միջամտություններ, կատարեցին մի շարք խորհրդատվություններ՝ իրենց փորձը փոխանցելով հայ մասնագետներին:

Այցի ընթացքում ամենակարևոր ձեռքբերումը Հայաստանում նախադեպը չունեցող վիրահատությունն էր. առաջին անգամ Հայաստանում կատարվեց հեմիսֆերոտոմիա՝ սիմպտոմատիկ էպիլեպսայի վիրաբուժական միջամտություն:

Արտասահմանյան բժիշկների համագործակցության այս ծրագիրը սկսվել է դեռևս 2014 թ.: Ծրագրի առաջին երկու տարիների ընթաքում 6 հիվանդի համար հնարավորություն է ստեղծվել վիրահատվել Բուլղարիայում: Իսկ Հայաստանում այս ծրագրի շրջանակներում արդեն  վիրահատվել է 13 մարդ, և գրանցվել են բավականին լավ արդյունքներ:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գիտական ղեկավար` պրոֆեսոր Արա Բաբլոյանի կողմից խմբի անդամները պարգևատրվեցին հուշամեդալներով և պատվոգրերով:

IMG-3590

IMG-3589IMG-3587IMG-3586