Տրանսպլանտոլոգիայի ոլորտի հեղինակավոր բելառուս մասնագետներն այցելեցին «Արաբկիր» ԲՀ

58673889_1225883807575047_2537975773835296768_n

Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրի շրջանակներում, այս օրերին, փոխադարձ այցով  Հայաստանեն ժամանել «Վիրաբուժության տրանսպլանտաոլոգիայի և արյունաբանության

գիտահետազոտական կետրոնի» տնօրեն բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օլեգ Ռումմոն, վիրաբուժության գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսեյ Շերբան և   մինիմալ-ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ֆեդորուկը: «Արաբկիր» ԲՀ այցի ընթացքում կազմակերպվեցին հանդիպումներ եվ քննարկումներ  տեղի մասնագետների հետ: Այցի ժամանակ դիտվեցին  պացիենտներ,  ներկայացվեցին և քննարկվեցին մասնագիտական մի շարք հարցեր,  հստակ քայլեր ձեռնարկվեցին ուղղված  մասնավորապես երիկամների և լյարդի փոխպատվաստման ոլորտի զարգացմանն` ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորների դեպքում:

Դեռ այս տարվա սկզբին ՀՀ Առողջապահության Նախարարությունը հանդես էր եկել  նոր նախաձեռնությամբ` ընդլայնելու մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում: