Բուժքույրական շարունակական կրթական ծրագրեր

unnamed

Ավագ բուժքույրերի համար կառավարման/մենեջմենթի դասընթացներ

Սեպտեմբեր 28-ից Հոկտեմբեր 1-ը

Սույն թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Բուժքույրական շարունակական կրթական ծրագրի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիր էին ժամանել Շվեցարիայի մեր դասախոս-գործընկերները` Մարլիզ ֆլյորին, Մարի-Պոլ Բրոսարին և Կլոդ Հյումերը: Այցի նպատակն էր կառավարման/մենեջմենթի դասընթացների անցկացումը բժշկական համալիրի ավագ բուժքույրերի համար: Դասընթացը հանդիսանում է 2015-2017թթ. 4 մոդուլներից առաջին մոդուլը: Այս 4 օրերի ընթացքում 24 ավագ և առաջատար բուժքույրերի թիմը հնարավորություն ունեցավ ծանոթանալու մասնագիտական և անձնական  արժեքներին, կառավարմանը, էթիկային, ինչպես նաև հնարավորություն ունեցան կատարելու տարբեր տիպի թիմային աշխատանքներ: Դասընթացների  ամփոփման արդյունքում`առաջին մոդուլի վավերացման համար, մասնակիցները ստացան առաջադրանքներ՝ հստակեցված չափանիշներով և ժամկետներով, որի արդյունքում բժշկական համալիրում պետք է ստեղծվի և հաստավի «Հաստատության բուժքույրական գործունեության ներքին կանոնակարգը/խարտիան»:

P1120740

Այս ամենը սկսվել է 2006թ.-ին, երբ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և «ՍԵՄՌԱ Պլյուս» հիմնադրամը (Շվեյցարիա)` Շվեյցարիայի Բուժքույրական դպրոցի առաջատար մասնագետների դիտարկումների արդյունքում «Արաբկիր» բժշկական  համալիրում մեկնարկում է «Բուժքույրական շարունակական կրթություն» ծրագիրը, որը ուղղված է բուժքույրերի մասնագիտական հմտությունների բարելավմանը և նրանց ինքնավար դերի բարձրացմանը:

Այս ինը տարիների ընթացքում տարբեր ծրագրերում ներգրավվել և կրթվել են բազմաթիվ բուժքույրեր և բժիշկներ, ստեղծվել է՝

  • «Բուժքույրական խորհուրդ», որը բացառիկ է Հայաստանի Հանրապետությունում և ձևավորված է համալիրում աշխատող բուժքույրերից:
  • մասնագիտական պրակտիկայի վերլուծության փորձագետների խումբ
  • 50-ից ավելի աշխատանքային ուղեցույցեր
  • ընտրվել են առաջատար բուժքույրեր
  • գնահատման թերթիկներ, որոնք թույլ են տալիս որակավորել բուժքրոջ տեսական և պրակտիկ հմտությունների մակարդակը, ֆիքսել նպատակները բարեփոխումների համար:
  • հիվանդի խնամքի պատմագրերը/ Բուժքույրական դոսիեները/: