Երեխայի վատ տրամադրությունը պետք է ահազանգ լինի. կլինիկական դեպք

600x400_0xd42ee42d_13336167261435836447

2 տարի առաջ Արաբկիր ԲՀ էր ընդունվել անհանգստացնող ախտանիշներով երեխա: Մայրը նշում էր, որ երեխան մինչ այդ շատ աշխույժ, ուրախ, ակտիվ, երեխա էր: 10 ամսականից սկսած, միանգամից փոխվել էր, դարձել էր անտրամադիր, չէր ժպտում, մեկ ուրախ էր, մեկ` տխուր, քնկոտ էր, թույլ, հուզականությամբ նմանվում էր հասուն մարդու: Այդ տարիքում նման երևույթների առկայությունն ահազանգ է: Եթե երեխան առանց պատճառի անհանգիստ է, տխուր, ուրեմն օրգանիզմում առկա են խնդիրներ, որոնք պետք է պարզել: Ընդհանրապես, նման վիճակները ծնողներն անմիջապես նկատում են:

Պարզվեց, որ երեխան ժամանակին հավելյալ սնունդ չի ստացել, այդ թվում նաև` մսամթերք, և վիտամին B12-ի դեֆիցիտի խնդիր էր առաջացել: Երեխան հետազոտվեց, հաստատվեց B խմբի վիտամինային խնդրի առկայությունը: Նշանակվեց համապատասխան բուժում՝ դեֆիցիտ վիտամինների ներարկումներ: Կարճ ժամանակում երեխայի վիճակը կարգավորվեց, նա կրկին դարձավ աշխույժ, ուրախ և ակտիվ:

Էլիզա Առաքելյան,
«Արաբկիր» բժշկական համալիր, մինչև մեկ տարեկան երեխաների  բաժանմունքի բժիշկ