Թափուր հաստիք «Արաբկիր» ԲՀ-ում

__FON_ copy

Արաբկիր Բժշկական Համալիր Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտը, մարդկային ռեսուրսների ծառայության մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար, աշխատանքի է հրավիրում

բարձրագույն կրթությամբ, ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով անձանց:

Կրթություն
• Բարձրագույն կրթություն բակալավր/մագիստրատուրա պարտադիր:

Աշխատանքային փորձ
• Համապատասխան հաստիքում փորձը կդիտվի որպես առավելություն

Հմտություններ
• Աշխատանքային օրենսգրքի տիրապետում:
• MS Office փաթեթի իմացություն.

Լեզվի իմացություն
• Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:

Հատկանիշներ
• Մարդկանց հետ կիրթ հաղորդակցվելու կարողություն.
• Հաղորդակցման հմտություն.
• Ուշադրություն և կենտրոնացում.
• Թիմային աշխատանքի հմտություն.
• Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն.
• Աշխատանքի հրատապությունը գիտակցելու ունակություն
• Խնդիրներ լուծելու, կոնֆլիկտներ կառավարելու և բանակցելու հմտություններ.

Պարտականություններն են
• Կազմել հրամաններ, աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր.
• Կազմել և վարել աշխատակիցների անձնական գործերը.
• Պատրաստել հաշվետվություններ.
• Տվյալների մուտքագրում համակարգ.
• Կատարել բաժնի ընթացիկ այլ աշխատանքներ:

Տվյալ հաստիքին դիմելու համար ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել arabkirhr@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «ՄՌԾ մասնագետ»: Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 31.05.2019թ.: