Թափուր հաստիք Արաբկիր ԲՀ-ում

__FON_ copy

Արաբկիր Բժշկական Համալիր Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտը, մարդկային ռեսուրսների ծառայության մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար, աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ,  ակտիվ, պատասխանատվության բարձր զգացումով անձանց:

Կրթություն
•    Բարձրագույն կրթություն բակալավր/մագիստրատուրա պարտադիր:

Աշխատանքային փորձ
•    Համապատասխան հաստիքում փորձը կդիտվի որպես առավելություն

Հմտություններ
•    Աշխատանքային օրենսգրքի  տիրապետում:
•    MS Office փաթեթի իմացություն.

Լեզվի իմացություն
•    Հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն:

 Հատկանիշներ
•    Մարդկանց հետ կիրթ հաղորդակցվելու կարողություն.
•    Հաղորդակցման հմտություն.
•     Ուշադրություն և կենտրոնացում.
•    Թիմային աշխատանքի հմտություն.
•    Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն.
•    Աշխատանքի հրատապությունը գիտակցելու ունակություն
•    Խնդիրներ լուծելու, կոնֆլիկտներ կառավարելու և բանակցելու հմտություններ.

Պարտականություններն են
•    Կազմել հրամաններ, աշխատանքային պայմանագրեր և համաձայնագրեր.
•    Կազմել և վարել աշխատակիցների անձնական գործերը.
•    Պատրաստել հաշվետվություններ.
•    Տվյալների մուտքագրում համակարգ.
•    Կատարել բաժնի ընթացիկ այլ աշխատանքներ:

Տվյալ հաստիքին դիմելու համար ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել arabkirhr@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «ՄՌԾ մասնագետ»: Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 30.11.2018թ.: