Ժամանակակից գիտելիքների և փորձի փոխանակմամբ եզակի գիտաժողով Հայաստանում` նյարդաբանների և նյարդավիրաբույժների համար

DSC_5537

Հայ նյարդաբանների ասոցացիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-30-ը Երևանում կազմակերպվեց «BRAIN 2018» միջազգային գիտաժողովը՝ նվիրված նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի խնդիրներին:

Նման ծավալի և ընդգրկուն գիտաժողովին հրավիրված էին աշխարհի լավագույն կլինիկաներում աշխատող շուրջ 15 առաջատար նյարդաբաններ և նյարդավիրաբույժներ: «BRAIN 2018» միջազգային գիտաժողովը Երևանում անցկացվում էր առաջին անգամ: Մասնակիցության համար մեր երկիր էին այցելել ոլորտի առաջատար բժիշկներ ԱՄՆ-ից, Կանադայից, Շվեդիայից, Գերմանիայից, Ռուսաստանից և այլ երկրներից: Գիտաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ով իր խոսքում կարևորեց ոլորտի զարգացման ժամանակակից մոտեցումներն ու նման գիտաժողովների կազմակերպման հնարավորությունները:

DSC_5478«BRAIN 2018» միջազգային գիտաժողովի կարևորության և ոլորտին առչնվող հրատապ հարցերի շուրջ զրուցեցինք «Արաբկիր» ԲԿ-ի Նյարդաբանական բաժանմունքի ղեկավար, մանկական նյարդաբան Բիայնա Սուխուդյանի հետ:

«Այս տարի հիմք դրվեց «BRAIN 2018» միջազգային գիտաժողովի մեկնարկին և մեր առաջին գիտաժողովով նոր շունչ բերեցինք ոլորտի զարգացմանը: Մեր նյարդավիրաբույժների և սփյուռքահայ գործընկերների համատեղ ուժերով ստեղծվեց այս գիտաժողովը, որի համանախագահներն են Հայ նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Հովհաննիսյանը և Վիգեն Պապիկյանն` ԱՄՆ-ից: «BRAIN 2018» միջազգային գիտոժողովին հրավիրված էին հայ և արտերկրի մեր գործընկերները: Մասնակիցների կազմը հիմնականում համալրված էր երիտասարդ բժիշկներով. այս փաստը մեզ հպարտության տեղիք է տալիս:

DSC_5532Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գլխուղեղանոթային (կաթվածներ), նյարդամկանային, նյարդավիրաբուժական, նյարդաուռուցքաբանական, մանկական նյարդաբանական հիվանդությունների, ինչպես նաև էպիլեպսիայի ու ծայրամասային նեյրոպաթիաների կանխարգելման, ախտորոշման, վարման և բուժման ժամանակակից մոտեցումները, որոնք կիրառվում են աշխարհի լավագույն բժշկական կենտրոններում:

Գիտաժողովի ներկայացուցչական մասից հետո՝ հոկտեմբերի 1-4-ը , հրավիրված պրոֆեսորները բաժանվեցին տարբեր աշխատանքային խմբերի և մայրաքաղաքի երկու կենտրոններում՝ Արաբկիր ԲՀ և Էրեբունի ԲԿ, իրականացրեցին հիվանդների խորհրդատվություններ: Մուտքն ազատ էր, և բոլոր երիտասարդ բժիկները հնարավորություն ունեցան մասնակցել: Սա երիտասարդ բժիշկների մասնագիտական պրակտիկայի համար մեծ հնարավորություն է և իր տեսակով բացառիկ տարբերակ:

DSC_5494«BRAIN 2018» միջազգային գիտաժողովի կազմակերպման անհրաժեշտության և ոլորտին վերաբերող կարևորագույն խնդիրների մասին զրուցեցինք նաև Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Հովհաննիսյանի հետ:

«Մոտավորապես կես տարի առաջ Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի և ԱՄՆ մեր հայ գործընկերների հետ համատեղ որոշեցինք գիտաժողով կազմակերպել` հնարավորինս մեծամասշտաբ և, ամենակարևորը, անցկացնել Հայաստանում, ինչը հաջողվեց:

DSC_5515Մեր երկրում ներկայում գոծունեություն է ծավալում շուրջ 220-230 նյարդաբան և 60 ռեզիդենդ` ապագա նյարդաբաններ: Գիտաժողովի նպատակն էր հայ նյարդաբաններին և նյարդավիրաբույժներին ներկայացնել ժամանկակից ախտորոշման և բուժման ռազմավարությունների մշակման նորագույն տարբերակները, վիրահատական բուժման և հիվանդների վարման նոր մոտեցումները: Շատ կարևոր էր նաև մասնակիցներին ծանոթացնել հիվանդությունների հետ, որոնք ներկայում հրատապ են և լայն տարածում ունեն: Օրինակ, կաթված,ն այսօր երիտասարդացել է, նյարդային հիվանդությունները մեր օրերում` ըստ վիճակագրության, հայտնվել են առաջնային հորիզոնականներում, և նոր մեթոդների իմացությունը կարող են վճռորոշ լինել»:

DSC_5548Գուրգեն Հովհաննիսյանը` արտերկրի գործընկերների մասնագիտական իմացությունը և պրակտիկան կարևորելով, ընդգծում է, որ սա մեծ հնարավորություն է փորձի փոխանակման համար: «Բացի գիտական և տեսական իմացությունից, շատ կարևոր է պրակտիկ մոտեցումը: Առաջին հերթին, պետք է կենտրոնանալ ոլորտի երիտարասրդ մասնագետների գիտելիքն ու փորձն ընդլայնել, օգնել նրանց մասնագիտական ժամանակակից մոտեցում ցուցաբերել»:

Աշխարհում բժշկությունն առաջնարոդվում է ապացուցողական բժշկությամբ: Գիտաժողովի շրջանակում մասնակիցների համար իր ելույթով հանդես եկան նաև Հայաստանում ապացուցողական բժշկության հիմանդիր պրոֆեսոր Ռուբեն Հովհաննիսյանը: Սա նույնպես եզակի հնարավորություն էր երիտասարդ բժիշկների համար` լսել նրան:DSC_5554DSC_5560DSC_5562DSC_5578

DSC_5545DSC_5549