«ԻՄԱՑԻՐ, ԹԵ ԻՆՉ ԵՍ ՈՒՏՈՒՄ ԵՎ ՄԻ՛ ՎՆԱՍԻՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԵՐԱՑԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՈՒՄ

Heratsi school event-22.03

Մարտի 22-ին Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի Teenslive թիմը  և Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան հերթական անգամ եղան «Հերացի ավագ դպրոցում»` առողջ ապրելակերպին նվիրված գեղեցիկ միջոցառման շրջանակներում:

Միջոցառումը նվիրված էր առողջ սնուցման հարցերին և սննդի ազդեցությանը առողջության վրա:

 

Միջոցառումը սկսվեց պարային համարով, որը ներկայացրեցին դպրոցի գեղեցիկ պարուհիները:

Այնուհետ տեղի ունեցավ հետաքրքիր, շատ պատկերավոր ներկայացում, որի ժամանակ խոսվեց սննդակարգի, սննդային հավելումների և վիտամինների մասին: Սննդի և քաղցր գազավորված ըմպելիքների մասին ամենախրթին հարցերին պատասխանեցին ապագա կենսաբանները և բժիշկները: Հանդիսատեսի աչքի առաջ անցկացվեցին լաբորատոր փորձեր, այդ թվում, թե ինչպես է կոլան քայքայում ձվի կճեպը :-) :

Վերջում կազմակերպվեց ուրախ մրցույթ-վիկտորինա:

«Առողջ ապրելակերպը իմ ընտրությունն է» խորագրի ներքո անցկացված այդ միջոցառումն իրականացվեց Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած առողջ ապրելակերպի քարոզարշավի շրջանակներում:

Միջոցառման մասնակիցները ստացան Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի NCDChild  քարոզարշավի հուշանվերներ:Heratsi-22.03

Առողջ սնուցումը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորություններից զերծ մնալը ոչ միայն նպաստում են լավ ինքնազգացողության, այլ նաև նվազեցնում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների  (սիրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ ուռուցքներ) զարգացման ռիսկը: Դրանք կազմում են մեծահասակների հիվանդացության և մահացության ամենամեծ մասնաբաժինը և շատ տարածված են Հայաստանում:

Մեծահասակների վաղաժամ մահացության 60% և հիվանդացության բեռի շուրջ 30% պայմանավորված են դեռահասային տարիքի հիվանդությամբ և վարքագծով (ՄԱԿի միացյալ ծրագիր): Կանխարգելիչ միջոցառումներ դպրոցական և դեռահասային շրջանում նպաստում են մեծահասակների քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը:

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կողմից նախաձեռնած ծրագրի շրջանակներում, որի իրականացմանն օժանդակում է Ամերիկյան մանկաբուժական միության NCDChild ստորաբաժանումը, իրագործվում է առողջ ապրելակերպի քարոզում ինչպես մանկական բժիշկների, այնպես էլ ընտրված 3 դպրոցների դեռահասների շրջանում:

«Հերացի ավագ դպրոցի» աշակերտների կողմից կազմակերպված միջոցառումը ցույց տվեց, որ դեռահասները հասկանում են առողջ ապրելակերպի կարևորությունը և պատրաստ են քարոզելու առողջ կենսակերպը իրենց դասընկերների և հանրության շրջանում:

Կեցցե՛ն մեր լավ, ակտիվ և նախաձեռնող դեռահասները: 😛

Միացե՛ք  TeensliveArmenia  ֆեյսբուքյան խմբին և կիսվեք առողջ ապրելակերպի ուղղությամբ ձեր հետաքրքիր նախաձեռնություններով:

 

Teenslive Հայաստան, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա և NCDChild նախաձեռնություն

25.03.2019