Ինչպե՞ս հաղթահարել երեխայի վախն ատամնաբույժից

55943783_w1200

Բոլոր ծնողները հոգ են տանում, որ անհրաժեշտության դեպքում երեխայի ատամները բուժվեն։ Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե հաջողվի հաղթահարել ատամնաբույժի

հանդեպ նրա վախը։ Դրան հասնելն, իհարկե, շատ դժվար է, եթե մեծահասակներն իրենք երեխայի պես վախենում են բժշկից։ Այնուամենայնիվ, նման իրադրության մեջ անհրաժեշտ է հասուն մարդու վարք դրսևորել՝ ցույց չտալ վախը, մտնել երեխայի վիճակի մեջ, հասկանալ տագնապները, չզայրանալ, չնյարդայնանալ, գլուխը չկորցնել։ Երեխայից սարսափը թաքցնելը բոլորովին էլ դժվար չէ։ Նախ և առաջ, ոչ մի դեպքում չի կարելի նրան կամ նրա ներկայությամբ ասել, թե ատամնաբույժին այցելելը տհաճ գործ է։ Ատամնաբույժի մոտից վերադառնալիս պետք է հաղթողի կեցվածք ընդունել և երեխային հպարտությամբ ցույց տալ ատամի լցոնը կամ հեռացրած ատամը։

Երեխայի սարսափը հաղթահարելը մի փոքր ավելի դժվար է։ Շատ բան կախված է երեխայի ու ծնողի միջև հարաբերություններից։ Եթե դրանք այնպիսին են, որ փոքրիկը միշտ օգնություն ու սփոփանք է ստանում, ապա խնդիրր դժվար չի լինի։ Իսկ եթե ծնողը երեխային հաճախ է սպառնում, ապա նրա ատամների բուժման զործը բավականին բարդանում է։ Հնարավոր չէ պահանջել երեխաներից, որ նրանք իրենց դժգոհությունն առանց ծայրահեղությունների արտահայտեն։ Միանգամայն հնարավոր է, որ երեխան լաց լինի կամ բուռն դիմադրություն ցույց տա, տագնապելու կարիք չկա։ Նման դեպքերում շատ ատամնաբույժներ հարմար են գտնում փոքրիկ այցելուին ասել հետևյալր. «Իսկ ավելի բարձր չե՞ս կարող լաց լինել։ Ես ճանաչում են երեխաների, որոնք շատ ավելի բարձր ձայնով են լաց լինում, քան դու»։ Դրանով հասկացնում է, որ նրանից ավելի վախեցող երեխաներ կան։ Այլ կերպ ասած՝ ավելի լավ է՝ երեխան լաց լինի բժշկի սենյակում, քան հետո տանն անվերջ նվնվա՝ ատելով ողջ աշխարհը։
Հենց որ ատամնաբույժն սկսի իր գործը, լավ կլինի փոքրիկին մենակ թողնել նրա հետ և դուրս գալ։ Երեխաներից շատերը պահանջում են, որ բուժման ընթացքում մայրիկն իրենց կողքին լինի։ Դա թույլատրվում է, բայց միայն շատ կարճ ժամանակով։ Ատամնաբույժն ավելի մեծ փորձ ունի և դրությունից դուրս գալու լավագույն ելքն ավելի ճիշտ կգտնի, քան տասը մայր՝ միասին վերցրած։ Ավելին՝ մոր ներկայությունն ավելի է բարդացնում գործր։ Եվ դուրս գալով սենյակից՝ ծնողը վստահություն կցուցաբերի թն՛ երեխայի, թե՛ բժշկի նկատմամբ։

Շատ կարևոր է աստիճանաբար վերացնել ատամնաբույժի հանդեպ երեխայի վախը։ Լավ կլիներ ատամնաբույժին առաջին անգամ այցի գնալիս չզբաղվել երեխայի ատամների խնդրով: Փոքրիկը պարզապես թող ուղեկցի, նստի ու նայի։ Ատամնաբույժը կարող է նույնիսկ թույլ տալ, որ երեխան ձեռք տա իր գործիքներին և նստի այդ հետաքրքիր բազկաթոռին, որը տարօրինակ ձևով բարձրանում-իջնում է։ Ատամնաբույժի մոտ՝ ատամների բուժման կապակցությամբ առաջին այցը պետք է անցավ անցնի.ավելի լավ է սահմանափակվել բերանի խոռոչի ընդհանուր զննումով, ռենտգեն նկարահանմամբ, գուցե նաև ատամնաքարերի հեռացմամբ։ Ամեն դեպքում, բժիշկն այն տպավորությունը պետք է ստեղծի, թե փոքրիկն ինքն է մասնակցում բուժմանր. նա կարող է երեխային խնդրել,որ օգնի իրեն ինչ-որ գործում:

Ի վերջո, չի բացառվում նաև իրավիճակ,որ երեխան կարող է նաև ցավ զգալ, և նա դրան պետք է նախապատրաստված լինի։ Բոլորովին չի կարելի խաբել, ընդհակառակը՝ պետք է նախազգուշացնել, որ ցավ է զգալու, բայց դա արագ կանցնի և, որ ամենագլխավորն է, հետո նա այլևս ավելի ուժեղ ցավ չի զգա։ Սակայն այս ամենը պետք է ասել առանց ավելորդ բառերի։ Որքան ավելի երկար հանգստացնի ու բացատրի ծնողը, այնքան ավելի կուժեղանա երեխայի անհանգստությունը։