Ինչպե՞ս փոքրիկին դեղ տալ

kid-taking-med_shutterstock_65331178

Երեխայի թեթև տկարությունն անցնում է առանց բուժման, նույնիսկ երբ ծնողները դիմում են բժշկի, նա դեղ չի նշանակում։ Երբ դեղամիջոցի կարիք կա, բժիշկր կբացատրի՝ ինչպե՞ս և քանի՞ օր պետք է տալ երեխային։

Բժշկի նշանակումները պետք է անթերի կատարել։ Դեղը շշից լցնելուց առաջ պետք է լավ թափ տալ։ Դեղաքանակը պետք է որոշել 5 միլիփտրանոց չափի (թեյի) գդալով կամ կաթոցիչով, իսկ եթե դեղաքանակը 5 մլ– ից պակաս է, դեղաքանակի հատուկ սրսկիչով։

Չի կարելի դեղը խառնել կաթնային խառնուրդին, սննդին կամ ըմպելիքներին, որպեսզի երեխան դեղի լրիվ չափը ստանա, չէ՞ որ նա կարող է լրիվ չուտել կամ չխմել կերակուրը կամ կաթը։ Եթե փոքրիկը չի թողնում, որ մայրր քթիկը, ականջը կամ աչքերը դեղ կաթեցնի, մեկը պետք է բռնի նրան։ Եթե բժիշկր հակաբիոտիկներ է նշանակել, երեխան պետք է բուժման ամբողջ կուրսն ստանա, նույնիսկ երբ արագ է կազդուրվում, հիվանդությունդ կարող է կրկնվել։ Սակայն հակաբիոտիկները միշտ չէ, որ օգնում են. ոչնչացնում են մանրէներր, բայց վարակի նկատմամբ անզոր են։ Վարակիչ մի քանի հիվանդություններ՝ կարմրուկ, ջրծաղիկ, խոզուկ, հատուկ բուժման միջոցներ չունեն և պահանջում են ճիշտ խնամք ու սնունդ, սակայն բժիշկը պետք է միջամտի, եթե առկա է որևէ բարդություն։ Բայց շնչուղիների կամ միզուղիների և այլ շատ հիվանդություններ, որոնք մանրէներից են ծագում, հաջողությամբ բուժվում են հակաբիոտիկներով միայն բժշկի հսկողությամբ։

Երեխային հեղուկ դեղ խմեցնելուց առաջ հարկավոր է կապել գոգնոցը, ձեռքի տակ անձեռոցիկ ունենալ։ Եթե երեխան 6 ամսականից փոքր է, հարկավոր է եռացրած ջրում մանրէազերծել դեղ խմեցնելու համար անհրաժեշտ ամբողջ սպասքը։ Եթե երեխան դեռևս չի նստում, մայրր նրան գրկում է կերակրելու դիրքով, երեխայի մի ձեռքը տանում հետ՝ դեպի իր մեջքր, իսկ մյուսն ամուր բռնում է։