Ի պատասխան shamshyan.am կայքում տեղադրված հոդվածի

photo

02.10.2019թ. shamshyan.am կայք էջում տեղադրվել է «Արտակարգ դեպք Երևանում. 9 ամսական տղան պատվաստվելուց հետո ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական կենտրոն» հոդվածը:

02.10.219թ. «Արաբկիր» Բժշկական Համալիր է ընդուվել 9 ամսական երեխա: Երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից երեխայի ծնողների ցանկությամբ:

Պաշտոնապես հերքում ենք այն հանգամանքը, որ երեխայի մոտ առկա է հետպատվաստումային բարդացում: Ներկայումս երեխայի մոտ ախտորոշվում է գաստրոէնտերիտ ծանր ընթացք: Բուժանձնակազմի կողմից իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` վերականգնելու երեխայի առողջությունը:
Հոդվածում նշված տեղեկատվությունը, որ «Արաբկիր» բժշկական համալիրում բուժօգնություն ստացող երեխաների 90 տոկոսի մոտ հետպատվասոտւմային բարդացումներ են, ևս իրականությանը չեն համապատասխանում:

Խնդրում ենք հարցերի դեպքում դիմել Հ Հ Առողջապահության նախարարություն: