Խնդրվում է չխոչընդոտել գործունեությանը

36_Arabkir_bk_9

Հարգելի քաղաքացիներ, սիրելի բարեկամներ,

Սույն թվականի մայիսի  2-ի առավոտյան «Արաբկիր» բժշկական համալիրի, մանկական  արագ արձագանքման ծառայության ռեանիմոբիլը դուրս է եկել լիցքավորման, սակայն չի կարողացել իրականացնել պլանային լիցքավորումը, քանի որ մի շարք փողոցներում անհայտ քաղաքացիներ կանգնեցրել են հատուկ նշանակության ավտոմեքենան, օգտագործել են  վիրավորական, պատիվն ու արժապատվությունն արատավորող անպարկեշտ արտահայտություններ և բառեր, առանց վարորդի թույլտվության ստուգել  են մեքենայի սրահը` վանկարկելով «Տեսնենք քանի՞  հանրապետական կա»: Վարորդը  դժվարությամբ անցել է խոչընդոտները և վերադարձել «Արաբկիր» բժշկական համալիր :

Նման արարքը որևէ արդարացում չունի,  քանի որ ծառայությունը ստեղծված է ծանր առողջական խնդիրներ ունեցող երեխաներին  շտապ օգնություն ցուցաբերելու և նրանց  անհապաղ համապատասխան մասնագիտական կենտրոն տեղափոխելու համար, ուստի այս գործընթացի խոչընդոտումը կարող է ունենալ շատ ծանր հետևանքներ:

«Արաբկիր» բժշկական համալիրի  տնօրինությունը ցավով է արձանագրում նման երևույթը և կոչ է անում քաղաքացիներին չխոչընդոտել բժշկական և նրա հարակից ծառայությունների իրականացմանը:  Բժշկական կազմակերպությունները իրականացնում են իրենց բարի առաքելությունը`  ուղղված բնակչության առողջության պահպանմանը և բուժօգնության իրականացմանը:

Տնօրինություն