Կայացավ Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 7-րդ միջազգային համագումարը

Հոկտեմբերի 25-ից-27-ը Երևանում անցկացվեց Հայաստանի վնասվածքաբան-օրթոպեդների ասոցիացիայի  և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի  Գիտական կենտրոնի կողմից կազմակերպված Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների 7-րդ միջազգային համագումարը։

Համագումարի  աշխատանքներին մասնակցեցին նաև «Արաբկիր» բժշկական համալիրի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները և  մասնագետները: «Բնածին  ծուռթաթությամբ  հիվանդների տարբեր մեթոդներով բուժման արդյունքների համեմատական վերլուծություն» զեկույցով հանդես եկավ բաժանմունքի վարիչ Վահե Յավրյանը:

Նմանատիպ ֆորումների և համատեղ միջոցառումների կազմակերպումը  նպաստում է  համախմբել ԱՊՀ երկրների և արտասահմանի մասնագետների  մասնագիտական փորձն ու  ձեռբերումները, նորարարությունները, ինչպես նաև զարգացնել ու  մշակել նոր մոտեցումներ:

DSC_6889DSC_7413 DSC_7519

DSC_7358