ԿԼՈՐ ՍԵՂԱՆ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՆԿԱԿԱՆ և ՊԵՐԻՆԱՏԱԼ ՊԱԼԻԱՏԻՎ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

ttttt

Ապրիլի 26-ին Երևանի “Էլիտ պլազա” բիզնես կենտրոնում Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ անցկացվել է կլոր սեղան-քննարկում` նվիրված ՀՀ-ում մանկական

և պերինատալ պալիատիվ օգնության ներդրման խնդիրներին և հեռանկարներին:
Կլոր սեղանին մասնակցել է ՀՀ ԱՆ փոխնախարար Լևոն Հակոբյանը, նախարարության աշխատակիցներ, ՀՀ ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետը, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի անդամներ, պրոֆիլային բուժհաստատությունների ներկայացուցիչներ, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ:
Ներկայացվեցին մանկական և պերինատալ պալիատիվ օգնության կարիքների գնահատման արդյունքները, խնդիրները, քննարկվեցին մանկական և պերինատալ պալիատիվ ծառայությունների ներդրման հեռանկարները և առաջարկությունները:
Ծրագիրն իրականացվեց «Վերարտադրողական, մայրական, նորածնային և մանկական խնամքի շարունակակության կոնսորցիումի շրջանակներում»` Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիայի և Հայկական ակնաբուժական նախագիծ կազմակերպությունների հետ համագործակցությամբ: