ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արաբկիր ԲՀ-ն աշխատանքի է հրավիրում ճառագայթային ախտորոշիչ ծառայության բժիշկ-ռադիոլոգի

file_50194_8615181 copy

Արաբկիր Բժշկական համալիր, Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը, ճառագայթային ախտորոշիչ ծառայության բժիշկ ռադիոլոգի թափուր հաստիքը համալրելու համար, աշխատանքի է հրավիրում բարձրագույն բժշկական կրթությամբ  անձանց:
Կրթություն
•    Բարձրագույն կրթություն բակալավր (բժշկական (պարտադիր)).
•    Օրդինատուրա (ճառագայթային ախտորոշում (պարտադիր)):

Աշխատանքային փորձ
•    Փորձը ախտորոշիչ ծառայությունում որպես բժիշկ ռադիոլոգ կդիտվի որպես առավելություն

Հմտություններ

•    Ճառագայթային ախտորոշիչ մեթոդներից (ռենտգեն, ուլտրաձայնային, համակարգչային տոմոգրաֆիկ և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտություններ)  միաժամանակ մի քանիսին տիրապետելը կդիտվի որպես առավելություն

Լեզվի իմացություն

•    Հայերեն, ռուսերեն և անգլերեն գրավոր և բանավոր լավ իմացություն, ֆրանսերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Տվյալ հաստիքին դիմելու համար ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել hr@arabkirmc.am էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Բժիշկ-ռադիոլոգ»: Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 21.12.2018թ.: