ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

vrjlfQA12

Հարգելի մանկաբույժներ՝

«Արաբկիր» Բժշկական Համալիր – Երեխաների և Դեռահասների Առողջության  Ինստիտուտի  աշխատանքային  ծավալների ավելացումն  առաջացրել է անհրաժետություն ընդլայնելու գիշերային ժամերին (ժամը 19:00-ից մինչև 8:30) հերթապահ բժշիկների թիվը:
Այս նկատառումներից ելնելով «Արաբկիր» Բժշկական Համալիրը հայտարարում է հերթապահ մանկաբույժների (дежурант) մրցույթ:
Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք arabkirjmc@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել ՝
– ինքնակենսագրությունը (CV)
– դիպլոմի պատճեն
– 1 ֆոտո նկար
– բջջային հեռախոսահամարը
Թույլատրվում է համատեղությամբ աշխատանք:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2018թ. սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Ադմինիստրացիա