Հերթական հանդիպումը շվեյցարացի գործընկերների հետ

1Untitled-4

«Արաբկիր»  Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի և Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցության շրջանակում

նոյեմբերի 7-ին «Արաբկիր»  ԲՀ-ԵԴԱԻ-ում  տեղի  ունեցավ պրոֆեսորների և աջատար մասնագետների հերթական  քննարկում-հանդիպումը: Մասնակցում էին Շվեյցարիայից ժամանած պրոֆեսոր Էռնստ Լոյմանը, Քրիստինա Լոյմանը, առաջատար բժիշկ աուդիոլոգ Դորոտե Վերագուտը, զարգացման մանկաբույժ Ռայներ Թրունինգերը  և «Արաբկիր»  ԲՀ-ԵԴԱԻ-ի  առաջատար մասնագետները:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում գործող լաբորատոր, ճառագայթային ախտորոշիչ, սուրդոլոգիայի և այլ ծառայությունների զարգացման  ծրագրերը և հեռանկարները: Այնուհետև հաստատվեցին մանկաբուժական բաժանմունքների որոշ մասնագետների  շարունակական կրթական ծրագրերը:

Անդրադարձ եղավ նաև բժշկական համալիրում մեծահասակներին տրամադրվող  բուժօգնության և սպասարկման կազմակերպման կարևորությանը`  մասնավորապես երիկամաբանության, ճառագայթային ախտորոշիչ և լաբորատոր ծառայությունների ընդլայմանը և զարգացմանը:


2Untitled-2
2Untitled-3

 

 

 

 

 

 

On November 7, a regular discussion-meeting of professors and leading specialists took place at Arabkir joint MC ICAH in the cooperation framework between Arabkir Joint Medical Center Institute of Child and Adolescent Health and Zurich Children’s University Hospital. Professor Ernst Leumann, Christina Leumann, leading audiologist Dorothe Veraguth, developmental pediatrician Rainer Truninger from Switzerland and leading specialists of Arabkir- Joint MC ICAH participated in the meeting. Development plans and prospects for laboratory, radiological diagnostic, surdology and other services functioning within Arabkir Joint MC ICAH were discussed during the meeting. Then,continuous educational programs for specialists of several pediatric departments were established.