ՀԵՐՔՈՒՄ

ryP5RZhUG

«Հրապարակ» օրաթերթում 2015 թվականի փետրվարի 12-ին հրապարակված ««Արաբկիր» կենտրոնը՝ հեպատիտ C-ի ավելի բարենպաստ օջախ», 2015 թ․ փետրվարի 17-ին հրապարակված «Հեպատիտ C-ն հերքելով չի վերանում», 2015թ․ հունիսի 12-ին հրապարակված «Զինվորականի երեխան ծանր վիճակում է» հոդվածներում ներկայացված տեղեկությունները եւ եզրահանգումները շարադրվել են խմբագրություն դիմած անձանց բողոքների եւ պատմածների հիման վրա։ Խմբագրությունն «Արաբկիր» բժշկական կենտրոնի եւ նրա առաջատար մասնագետների գործարար համբավին վնասելու, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու նպատակ չի ունեցել եւ ցավում է ոչ միտումնավոր դրանց հնարավոր վնասման համար։

Օրաթերթը հիշյալ նյութի հրապարակմամբ ընդամենը կատարել է լրատվամիջոցի իր առաքելությունը՝ այլ անձանցից ստացած տեղեկությունների տարածման միջոցով։ Նշված հրապարակումները հերքելու առթիվ կայացած դատաքննությունների ընթացքում պարզ է դարձել, որ վերոհիշյալ հոդվածներում հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։