Հոկտեմբերի 12-13, 2018 թ., Հայաստանի մանկական բժիշկների 6-րդ ազգային կոնֆերանս (միջազգային մասնակցությամբ)

Untitled-11

Հարգելի գործընկերներ,
Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու երեխաների և դեռահասների առողջության արդիական խնդիրներին նվիրված Մանկական բժիշկների ազգային 6-րդ կոնֆերանսի աշխատանքներին, որն անցկացվելու է ս./թ. հոկտեմբերի 12-13-ին Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դահլիճում:

Կոնֆերանսի ծրագրում ընդգրկելու են ընդհանուր մանկաբուժության, մանկական գաստրոէնտերոլոգիայի, սննդաբանության և մի շարք այլ ուղղություններ: Նախատեսվում են Շվեյցարիայից, Ավստրիայից, Գերմանիայից, ՌԴ-ից հրավիրված ճանաչված մասնագետների դասախոսություններ, կներկայացվեն և կքննարկվեն ուշագրավ կլինիկական դեպքեր և բժշկական սխալներ:

Կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են` հայերեն, անգլերեն, ռուսերեն:

Կոնֆերանսի գիտական ծրագիրը ներկայացվելու է ՀՀ ԱՆ Հավաստագրման կենտրոն, և բոլոր նիստերին մասնակցած բժիշկներին կտրվեն համապատասխան ՇՄԶ կրեդիտներով վկայականներ:

Կոնֆերանսին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել` armpa@yandex.com  էլ. փոստով:

Կարդալ ավելին` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ VI ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ