Հպարտանում ենք մեր աշխատակիցների ձեռքբերումներով

FON_3

«Արաբկիր» ԲՀ տնօրինությունը շնորհավորում է համալիրի աշխատակիցներ Աննա Մարտիրոսյանին և Քրիստինե Մովսեսյանին «Գործարար կառավարման մագիստրոս» կրթական ծրագրի պաշտպանության կապակցությամբ։

Հպարտությամբ նշենք, որ բժշկական համալիրի պոլիկլինիկայի գծով տնօրենի տեղակալ Աննա Մարտիրոսյանը պաշտպանեց «Բժշկական համակարգի օպտիմալացումը արդիական ՏՏ համակարգի կիրառմամբ` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ օրինակով» թեմայով, իսկ Ապահովագրական և պայմանագրային հիվանդների սպասարկման ծառայության ղեկավար Քրիստինե Մովսեսյանը` «Հիվանդի և ընտանիքի անդամների ուսուցումը բժշկական կենտրոններում հեմոդիալաիզի բաժանմունքում`«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ օրինակով» թեմայով:

Տնօրինությունը բարձր է գնահատում անձնակազմի ուսումնական և մասնագիտական նորանոր նվաճումները և մշտապես պատրաստ է մոտիվացնել նման աշխատակիցներին: