Ճապոնական պատվիրակության անդամներն այցելեցին Արաբկիր բժշկական համալիր

IMG_0448--

Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի Հայաստանի Հանրապետություն  պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի երեքին ճապոնական պատվիրակության անդամներն այցելեցին «Արաբկիր» բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ: Այցի ընթացքում բժշկական համալիրի տնօրեն Արման Բաբլոյանը և «Հավատ» ՀԿ տնօրեն Թամարա Մանուկյանը հյուրերի հետ շրջեցին  համալիրի տարածքով, հանդիպեցին երեխաներին:

IMG_0402IMG_0430IMG_0439

 

 

 

 

 

Ճապոնական կողմի հետ «Հավատ» ՀԿ համագործակցությունը սկսվել է դեռ 2010 թվականից: Մոսկվայում գործող Ճապոնիայի դեսպաանատունն այդ ժամանակ ֆինանսավորել էր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ՍՊԸ սուրդոլոգիական ծառայության  լսողության  հետազոտությունների համար նախատեսված ձայնամեկուսացված սենյակի նորոգումը, լսողության խանգարումներ ունեցող տասնյակ երեխաների FM համակարգերի ձեռքբերումը, ինչպես նաև 10 ծննդատների ապահովել է նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքերով: