Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունը Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ում

IMG_3326

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի  Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն ունի տասնամյակների պատմություն և ձևավորված ավանդույթներ: Շարունակելով հին ավանդույթները` ծառայությունն այսօր  համապատասխանում է միջազգային չափանիշների պահանջներին: Ձեռքբերած նվաճունմերի մեջ անգնահատելի դեր  ունի ավելի քան 25 տարի շարունակվող  սերտ գիտական և գործնական համագործակցությունը Ցյուրիխի /Շվեյցարիա/ մանկական կլինիկական հիվանդանոցի ռադիոլոգիական ծառայության մասնագետների հետ:

IMG_33531993 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Շվեյցարիայից և Բելգիայից եվրոպական փորձագետների մասնակցությամբ իրականացվում են թրեյնինգներ, վարպետության դասեր, կոնֆերանսներ՝ բաժանմունքի բոլոր բժիշկ-ճառագայթաբանների և ռենտգեն-տեխնիկների համար: Թեմաներն ընտրվում են ըստ «Արաբկիր» ԲՀ մասնագիտական ուղղվածությունների: Ծառայության զարգացման գործում անգնահատելի է նաև  Հայաստանում մանկական ճառագայթաբանության հիմնադիրներից մեկի` Նարինե Մանուկյանի դերը, ով երկար տարիներ ղեկավարել է  ծառայությանը:

Այսօր ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող Medison, Siemens Toshiba ընկերությունների ուլտրաձայնային  սարքավորումներով: Մեկկոմպակտ սարքը մշտապես գտնվում է բժշկական համալիրի վիրահատական բաժանմունքում (կիրառվում է վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում և փոխպատվաստումային հիվանդասենյակներում): Բոլոր սարքավորումները հագեցած են գունավոր դոպլեր-դուպլեքս սքանավորման ծրագրերով, ունեն մի քանի տվիչներ՝ ներառյալ սրտաբանական և նեյրոսոնոգրաֆիա իրականացնելու համար նախատեսված տվիչներ (մինչև մեկ տարեկան երեխաների ուղեղի հետազոտումը գանգի բաց` մեծ գաղթունի միջոցով): Առկա է Siemens ընկերության ռենտգեն սարք՝ թվային հավելվածով, ինչպես նաև Toshiba ընկերության համակարգչային շերտագրության  սարք:

IMG_3344Ռենտգեն ծառայությունում իրականացվում են  կրծքավանդակի օրգանների, վերին և ստորին վերջույթների (ոսկրեր, հոդեր), կոնքի, ողնաշարի, գանգի, քիթըմպանի, քթի հարակից խոռոչների ստանդարտ ռենտգենաբանական հետազոտություններ, մինչև 18 տարեկան երեխաների ստամոքսաղիքային ուղու կոնտրաստ հետազոտություն. (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների դինամիկ հետազոտություն, իրիգոսկոպիա,  իրիգոգրաֆիա, կոլոստոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա):

Բոլոր տարիքային խմբերի հիվանդների համար իրականացվում են  միզային համակարգի կոնտրաստ հետազոտություններ՝ միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա, ռետրոգրադ ուրետրոցիստոգրաֆիա, էպիցիստոուրետրոգրաֆիա, ցիստոգրաֆիա` միզապարկի աղիքային ֆրագմենտով աուգմենտացիայից հետո, անտեգրադ պիելոգրաֆիա (նեֆրոստոգրաֆիա), ռետրոգրադ պիելոգրաֆիա (ընդհանուր անզգայացմամբ՝ ուրոլոգների հետ համատեղ), ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա:

IMG_3312Ծառայությունում իրականացվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), որի միջոցով կատարվում են գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի, վերջույթների հետազոտություններ:

Ուլտրաձայնային ծառայությունում իրականացվում են՝  որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, փոքր կոնքի, պարանոցի, փափուկ հյուսվածքների հետազոտություններ, վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր, կրծքագեղձի հետազոտություն:

 

IMG_3363-