Մայիսի 12-ը բուժքույրերի միջազգային օրն է

Med--

«Արաբկիր»  բժշկական համալիրի տնօրինությունը սիրով շնորհավորում է ողջ  բուժքույրական անձնակազմին իրենց մասնագիտական տոնի առթիվ: Օրը լավ առիթ է երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր  բուժքույրերին, ովքեր մեծ նվիրումով կատարում են մասնագիտական իրենց պարտքը։

Սիրելի՛ բուժքույրեր,

Եղեք առողջ, կանացի, համբերությամբ լի և ամենակարևորը պահպանեք ձեր կոչմանը համապատասխան մասնագիտական արժեքները:

Միշտ վստահ եղեք սեփական ուժերին, հավատարիմ մնացեք այն գաղափարախոսությանը,  որը  որդեգրվել է հաստատության  կողմից: