Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա

Untitled11-1

«Մանկական բժիշկների հայկական ասոցիացիա» (ՄԲՀԱ) ՀԿ-ն ստեղծվել է 2007թ.` միավորելով երեխաների առողջության ոլորտում աշխատող տարբեր մասնագետներին:
Ասոցիացիայի խորհրդում ներկայացված են առաջատար մանկաբույժներ, մանկական վիրաբույժներ և նեղ մասնագետներ, երեխաների և դեռահասների ոլորտում գործող առողջապահության կազմակերպիչներ, բժշկական համալսարանի  դասախոսներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

  • Ասոցիացիայի գործունեությունն ուղղված է Հայաստանում երեխաների և դեռահասների առողջության և զարգացման  հիմնախնդիրների լուծմանը հետևյալ ուղղություններով.
  • աջակցություն որակյալ բուժօգնության կազմակերպմանը և տրամադրմանը,
  • աջակցություն ուղեցույցների և այլ օժանդակ նյութերի մշակմանը,
  • բուժանձնակազմի շարունակական բժշկական կրթություն,
  • աջակցություն երեխաների և դեռահասների առողջության ոլորտին առնչվող ազգային քաղաքականության մշակմանը, շահերի պաշտպանություն,
  • մանկաբուժական ոլորտում գիտական հետազոտությունների, վերլուծական աշխատանքերի, դիտարկումների խրախուսում,
  • միջազգային համագործակցության իրականացում:

Իրականացված ծրագրեր Մանկաբուժական ազգային կոնֆերանսներ.
Խոշորագույն մանկաբուժական  գիտաժողովներ` միջազգային մասնակցությամբ իրականացվելեն 2008, 2010, 2012, 2014 թթ: Կոնֆերանսներին մշտական աջակցություն են ցուցաբերել ՀՀ Առողջապահության նախարարությունը, Երևանի Մ.Հերացու անվան Պետական բժշկական համալսարանը: Յուրաքանչյուր կոնֆերանսին մասնկացել է 400-450 մանկաբույժ, ընտանեկան բժիշկ, մանկական վիրաբույժ և նեղ մասնագետ Հայաստանի բոլոր մարզերից և ԼՂՀ-ից: Կոնֆերանսի բանախոսների շարքում Հայաստանի և արտերկրյա առաջատար մասնագետներ (Մեծ Բրիտանիայից, Շվեյցարիայից,Դանիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Վրաստանից և այլն):

«Մանկաբուժական դպրոց» Երեևանի ևմարզերի մանկաբույժների, մանկական մասնագետների և ընտանեկան բժիշկների համար.
Իրականացվել են ՀՀ ԱՆ աջակցությամբ`յուրաքանչյուր տարի, 2008թ.-ից ի վեր:
Մասնակցիների թիվը ըստ տարիների. 2008 թ.` 45;2009 թ.` 65,2010 թ.` 43,2011 թ.` 172, 2012թ.`175, 2013թ`244, 2014թ.` 180, 2015թ.` 189, 2016թ.` 242: Հարյուրավոր բժիշկներ ունեցել են հնարավորություն ունկնդրելու մանկաբուժության առավել արդիական հարցերին նվիրված դասախոսություններ: Ունկնդիրների տրվել են վկայագրեր ՀՀ ԱՆ ՇՄԶ
կրեդիտներով:

Ուղեցույցների, այլ մեթոդական նյութերի մշակում.
Մշակվել և հաստավել են երեխաների միզուղիների ինֆեկցիաների վարման և մուկովիսցիդոզի ախտորոշման ուղեցույցներ, թոքաբորբերի և տոնզիլիտների վարման մեթոդական ձեռնարկները:

Մանկաբուժական լրատուի հրատարակում (ՈւորլդՎիժն Հայաստան կազմակերպության աջակցությամբ):

Արտագնա սեմինարներ Հայաստանի մարզերում: Մարզերում հիվանդ երեխաների անվճար զննումներ առաջատար մասնագետների կողմից:
Ասոցիացիան կանոնավոր իրականացնում է արտագնա դասախոսություններ և սեմինարներ առաջնային և երկրորդային օղակի բժիշկների համար բոլոր մարզերում: Ամեն տարի իրականացվումէ 7-8 նման միջոցառում,յուրաքանչյուրինմասնակցումեն միջինը 30-40 ունկնդիր:
Հաշվի առնելով Հայաստանի մարզերում մասնագիտացված օգնություն ստանալու առկա դժվարությունները` Ասոցիացիան կազմակերպում է մասնագիտական խմբերի կանոնավոր այցելություններ Հայաստանի մարզեր: Անցած տարիների ընթացքում զննվել է շուրջ 3500 երեխա:

Գիտական աշխատանքների, վերլուծությունների, դիտարկումների խրախուսում.
Ասոցիացիան կանոնավոր մասնակցում է մանկաբուժության ոլորտում ընթացող և պլանավորվող գիտական աշխատանքերի քննարկումներին:

Աջակցություն քաղաքականության մշակմանը.
2010և2011թթ.-ին ՈւորլդՎիժն Հայաստանի «Երեխայի առողջությունն առաջնային է»քարոզարշավի շրջանակներում ՄԲՀԱև ԱՐԱԲԿԻՐԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից իրականացվել է մարզային մակարդակում նորածիններին և երեխաներին տրամադրվող բուժօգնության որակի և մատչելիությանը նպաստող խնդիրների բացահայտմանն ուղղված ծրագիր` մարզային մասնագետների և ՀԿ-ների ներգրավմամբ: Լոռվա և Շիրակի մարզերումկազմակերպվել ենաշխատանքային խորհրդակցություններ, քննարկման արդյունքներն ամփոփվել էին ազգային մակարդակում:
2012-2013թթ.   Ուորլդ Վիժն Հայաստան կազմակերպության  աջակցությամբ «Բարձրացնել մասնագետների դերը և երեխաներին ցուցաբերվող մանկաբուժական ծառայությունների որակը» ծրագրի շրջանակներում` ԱՐԱԲԿԻՐԲՀ-ԵԴԱԻ և Աոցիացիայի կողմից պատրաստվել է Հայաստանում երեխաների առողջության արդիական խնդիրների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում և հետազոտում, անցկացվել է 3 կլոր սեղան-քննարկումներ`ՀՀ ԱՆ, Երևանի և մարզերի առաջատար կլինիկաների մասնագետների և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Քննարկվել են ոլորտի ներկայիս խնդիրները և Ասոցիացիայի դերը մանկական բնակչության առողջությանն ուղղվածքաղաքականության, ծրագրերի և չափորոշիչների/ ուղեցույցների մշակման գործում:

2015թ.-ից “Բաց հասարակություններհիմնադրամի” աջակցությամբ ՄԲՀԱ իրականացնումէ Հայաստանում Մանկական պալիատիվ օգնության (ՄՊՕ) ներդրման աշխատանքներ: 2015թ.-ին իրականացվել է կարիքների գնահատում,«Երեխաների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման» հայեցակարգի մշակում և քննարկում Կլոր սեղանին 2016թ.-ի: 2017թ.-ին իրականացվել են ՄՊՕ սեմինարներ համապատասխան առողջապահական և սոցիալական խնամքի հաստատությունների անձնակազմերի համար:

ՄԲՀԱ հանդիսանում է  Մոր և մանկան ոլորտում գործող ոչ կառավարական կազմակերպությունների Ալյանսի ակտիվ անդամ:

Միջազգային գործունեություն.
Սկսած 2007թ.-ից Ասոցիացիան  կանոնավոր մասնակցում է Եվրոպական մանկաբուժական ասոցիացիայի և Համաշխարահային մանկաբուժական ասոցիացիայի աշխատանքներին: Ասոցիացիայի ներակայցուցիչները մասնակցում է Միջազգային և Եվրոպական Գլխավոր ասամբլեաների աշխատանքերին, ընդհանուր քաղաքանության մշակմանը, ընտրություններին, Եվրոպական ասոցիացիայի կողմից իրագործվող միջազգային ուսումնասիրություններին:
2009, 2012, 2014, 2015թթ. ԼՂՀ-ում անցկացվել են ուսումնագործնական կոնֆերանսներ,  վարպետության  դասընթացներ և “բաց     դռների օրեր”,  որոնց շրջանակներում տարբեր մասնագետներիկողմից զննվել է ավելի քան 400 երեխա:2010թ.-ին Վրաստանի Ռեսպիրատոր Ասոցիացիայի հրավերով Ջավախքի շրջանում անցկացվեց համատեղ գիտապրակտիկ կոնֆերանս և երեխաների ընդունելություն, զննվեցին շուրջ 100 երեխաներ:
Յուրաքանչյուր տարի միջազգային  մասնագիտական ասոցիացիների, Ցյուրիխի Մանկական  համալսարանական հիվանդանոցի և այլ գործընկերների, առաջատար մանկական կլինիկաների հետ համատեղ անցկացվում են միջազգային սիմպոզիումներ և ուսուցողական դասընթացներ, որոնց մասնակցում են հարյուրավոր մանկաբույժներ, ընտանեկան բժիշկներ, նեղ մասնագետներ և կլինիկական օրդինատորներ:

Կոնտակտներ.

Ասոցիացիայի նախագահ` Պրոֆեսոր Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան
Փոխնախագահ / Գլխավոր քարտուղար` Դոցենտ Սերգեյ Գերասիմի Սարգսյան
Փոխնախագահներ`Նիկոլայ Դալլաքյան, Նունե Բաղդասարյան, Լյուդմիլա Սիմոնյանց
Գործադիր տնօրեն` Եվա Ալեքսանդրի Մովսեսյան

Հասցե` Մամիկոնյանցփ. 30, ք.Երևան, 0014
Հեռ.`+374 10 236030;Fax: +374 10 284170
Էլ.փոստ`armpa@yandex.com