Մանկական սուրդոլոգիայի վարպետության դասընթացներ

ENT physician looking into patient's ear with an instrument

Սույն թվականի հոկտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 30-ը «Արաբկիր» բժշկական համալիրում կազմակերպվելու են մանկական սուրդոլոգիայի բնագավառում վարպետության դասընթացներ (մաստեր կլասեր), որոնք կվարեն Ցյուրիխի մանկական համալսարանական  հիվանդանոցի մանկական սուրդոլոգիայի ծառայության ղեկավար` Դորոտե Վերագուտը և աուդիոմետրիստներ` Քրիստիանե Շուբերտը և Նազան Յակարը: Մաստեր կլասի ընդհանուր տևողությունը կկազմի մոտ 24 ժամ: Կներկայացվեն և կքննարկվեն վաղ մանկական տարիքի  երեխաների լսողության ստուգման նոր եղանակը (VRA), նրա պրակտիկ կիրառումը և ծանրալսող երեխաների լսողապրոթեզավորումը, լսողական սարքերի աշխատանքի ստուգումը նոր համակարգի միջոցով (REM): Սեմինարներին և վարպետության դասերին կմասնակցեն սուրդո կենտրոնի բժիշկները և աուդիոմետրիստները:

Սեմինարի նախնական ծրագրին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: