Մրցույթ բժիշկ-ռադիոլոգի թափուր պաշտոնի համար

IMG_3357 copy--

Թեկնածուներին ներկայացվող պարտադիր պահանջներն են.
–   Բարձրագույն կրթություն՝ ԵՊԲՀ-ի բակալավր, մագիստրատուրա, կլինիկական օրդինատուրա ռադիոլոգիա մասնագիտացմամբ: Կարող են դիմել նաև օրդինատուրայի ավարտական կուրսի կլինիկական օրդինանտները:

–   Երեխաների հետ աշխատելու պատրաստակամություն:

–   Տիրապետել ռադիոլոգիական հետազոտությունների ժամանակակից մեթոդներին:

–   Կատարել համակարգչային տոմոգրաֆիայի (շերտագրություն) հետազոտություն, տիրապետել նաև ռենտգեն և սոնոգրաֆիա հետազոտություններին:

–   Հայերեն և ռուսերեն լեզվի գերազանց իմացություն,   անգլերեն,  ֆրանսերեն կամ գերմաներեն լեզուներից որևէ մեկի լիարժեք իմացություն:

–   Պատրաստակամ լինել մեկնելու կարճատև և երկարատև գործուղումների:

–   Հարկ եղած դեպքում կատարել գիշերային հերթապահություններ:

–   Մասնագիտական հմտություններն անընդմեջ զարգացնելու  և բարձրացնելու կարողություն:

–   Ենթարկվել  ներքին կանոնակարգին:

Անհրաժեշտ հմտություններ

–   Աշխատանքային փորձը, ռադիոլոգիայի մասնագիտությամբ կդիտվի որպես առավելություն:

–   Մարդկանց հետ շփվելու և աշխատելու միջանձնային հմտություններ:

–   Թիմում աշխատելու ունակություն:

–   Լարված իրավիճակներում աշխատունակությունը և աշխատանքի արդյունավետությունը պահպանելու կարողություն:

Աշխատանքային գրաֆիկ. ամբողջական դրույք

Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են  ուղարկել ռեզյումե`
hr@arabkirmc.am մինչև ս.թ. ապրիլի 30-ը:

Փաստաթղթերի հիման վրա առաջին փուլն անցած անձինք կհրավիրվեն մասնակցելու հարցազրույցի: