Նեյրոգենետիկայի մասնագետների այցն «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

IMG_1727

 Հայաստանում  Նեյրոգենետիկայի  նախագծի շրջանակներում  մայիսի 31-ին Լոնդոնի համալսարանական քոլեջի  Քուին Սքուերի Նյարդաբանության ինստիտուտի նեյրոգենետիկայի մասնագետները՝ նյարդաբանության և նեյրոգենետիկայի լաբորատորիայի ղեկավար Պրոֆ. Հենրի Հոուլդեն, Վիորիկա Չեյբան, Ռաուան Կաիյրժանովն  այցելեցին «Արաբկիր»ԲՀ-ԵԴԱԻ:  Հյուրերն  «Արաբկիր»ԲՀ-ի Նյարդաբանության ծառայության ղեկավար  բժիշկ Բիայնա Սուխուդյանի,  բժիշկներ ԱՆի Գևորգյանին, Վարսինե Ջալադյանին և թիմի այլ անդամների հետ քննարկեցին տարբեր  հետաքրքրիր և բարդ  կլինիկական դեպքեր:   Նախատեսվում է գենետիկ բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել Անգլիայում:

Նախագիծը  լինելու է շարունակական,  ինչը  կնպաստի թե՛ Հայաստանում ոլորտի զարգացմանը և թե՛ ժառանգական նյարդաբանական հիվանդությունների հայտնաբերելիության բարձրացմանը:

IMG_1728IMG_1736IMG_1741IMG_1847