Նոր ծրագիր առողջապահության համակարգում

Surgeons-at-Work-1024x600-c-default

Այս տարվա սկզբին ՀՀ Առողջապահության Նախարարությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ` ընդլայնելու մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագիրը Հայաստանում:

 Այդ նպատակով ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որտեղ ներգրավվեցին համապատասխան մասնագետներ տարբեր բժշկական հաստատություններից:

 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բելառուսի Հանրապետությունում օրգանների փոխպատվաստման ծրագիրը վերջին տասնամյակում զարգացում է արձանագրել ոչ միայն ԱՊՀ երկրների, այլև Եվրոպական և Համաշխարհային մակարդակով, ապա ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ Հայաստանից մի խումբ մասնագետներ այցելեցին Բելառուս` տեղում ծանոթանալու փորձին:

 Այցին հաջորդեց այս բնագավառում երկու երկրների առաջատար հաստատությունների` «Մինսկի Վիրաբուժության տրանսպլանտաոլոգիայի և արյունաբանության գիտահետազոտական կետրոնի» և «Արաբկիր» Բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտի համագործակցության պայմանագրի ստորագրումը, որով նախատեսվեց մասնագետների փոխադարձ այցեր, փորձի փոխանակում, համատեղ կոնֆերանսների կազմակերպում, ոլորտի զարգացում: Համագործակցությունն ուղղված է մասնավորապես երիկամների և լյարդի փոխպատվաստման ոլորտի զարգացմանն` ինչպես կենդանի, այնպես էլ դիակային դոնորների դեպքում:

 Ստորագրված հուշագրի շրջանակներում օրերս «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մասնագետները` մեկնել են Մինսկ և ներկա գտնվել երեխային հարազատից լյարդի (մի հատվածի) փոխպատվաստման վիրահատությանն, ինչպես նաև հետվիրահատական հսկողության և հիվանդի վարման գործընթացին: Տեղում ծանոթացել են գործելակարգերին, արդյունավետ քննարկումներ են ունեցել տեղի մասնագետներիհետ հետագա համագործակցության նպատակով:

 Նախատեսվում է նաև Բելառուսի Հանրապետությունից մասնագետների այցը Հայաստան և տեղում մի քանի վիրահատությունների համատեղ իրականացում: