Շվեյցարացի գործընկերների հերթական այցն «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ

20190517_165135 (1)

Սույն թվականի   մայիսի 11-17-ը «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ին  հյուրընկալել էր  Շվեյցարիայից Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի զարգացման մանկաբույժ` Մարտինա Հուգին և ինֆեկցիոնիստ` Կրիստա Ռելլին:

IMG_20190514_104812  Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ համագործակցությունը սկսվել է դեռևս 1988թ-ից:

Հերթական այցի  ընթացքում  գործընկերների հետ քննարկվեցին  մի շարք մասնագիտական հարցեր, իրականացվեցին ամենօրյա համայցներ «Արաբկիր» Բժշկական Համալիրի Բոքսային և Մինչև մեկ տարեկան երեխաների բաժանմունքներում, իրականավեցին հոսպիտալացված հիվանդների համատեղ զննում և քննարկումներ:

Համալիրի մանկաբույժների և կլինիկական օրդինատորների մասնակցությամբ  կազմակերպվեցին ուշագրավ կլինիկական դեպքերի քննարկումներ, ինչպես նաև  մանկաբուժական արդի թեմաների վերլուծություններ:IMG_20190514_100335

Այցի ընթացքում շվեյցարացի գործընկերները հանդիպեցին  նաև  ՀՀ Առողջապահության նախարար` Արսեն Թորոսյանի հետ:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ բուժանձնակազմի ակտիվ համագործակցությունը Շվեյցարիայի  առաջատար մասնագետների հետ և  նմանատիպ փոխադարձ այցերը  նպաստում են նոր գիտելիքների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն, ինչպես նաև  բուժական ժամանակակից մոտեցումների և արտասահմանյան փորձի կիրառմանը: