Պարբերական հիվանդությունը և ճարպակալումը. կլինիկական դեպք

Ճարպակալում

«Արաբկիր» բժշկական համալիրում դիսպանսեր հսկողության էր վերցված և բուժվում էր պարբերական հիվանդությամբ տղա երեխա, ով ուներ ճարպակալում: Ճարպակալումը նրա մոտ առաջացել էր հիվանդությունը վատ կառավարելու հետևանքով: Երեխայի մոտ լուրջ հոգեբանական խնդիրներ էին առաջացել. նա դժգոհ ու վրդովված էր իր վիճակից, կյանքից, ուներ արտահատված դեպրեսիա: Այդ ամենի արդյունքում առաջացել էին նաև վարքագծի խնդիրներ, որոնց արտահայտություններից էր թերշարժունակությունը, սննդային վարքագծի փոփոխությունը: Նա 11 տարեկանում արդեն 62 կգ քաշ ուներ:

Երբ պարբերական հիվանդության խնդիրները հնարավորին կարգավորվեցին, երեխան ազատվեց հիվանդության պատճառած տառապանքից, իսկ դրա արդյունքում նաև դուրս եկավ հոգեբանական ճնշված, փակ վիճակից: Նա դարձավ ակտիվ, շարժուն, քաշն աստիճանաբար նվազեց:

Այսօր, մոտավորապես 10 տարի անց, այդ երեխան արդեն երիտասարդ է՝ գեղեցիկ կազմվածքով, ֆիզիկապես նորմալ զարգացած, շուտով պատրաստվում է ամուսնանալ:

Սերգեյ Սարգսյան,
մանկաբույժ, «Արաբկիր» բժշկական համալիրին կից՝ Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար, Առողջապահության նախարարության մանկաբուժական խորհրդատու