Ստեփանակերտում են Արաբկիր բժշկական համալիրի մասնագետները

file_50515_4897152

Այսօր Արցախի Հանրապետությունում են ՀՀ Արաբկիր բժշկական համալիր – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնագետները՝ տնօրեն Արման Բաբլոյանի գլխավորությամբ:

Համագործակցության ծրագրերի շրջանակներում մասնագետների խումբը՝ նեֆրոլոգ, բ.գ.թ. Նինա Արիկյանցը, ալերգոլոգ Հասմիկ Միրզոյանը, ռևմատոլոգ Գայանե Խլոյանը և վնասվածքաբան-օրթոպեդ Վահե Յավրյանը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորումում իրականացնում են երեխաների ընդունելություն ու խորհրդատվություն, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն