Ստորագրվել է պայմագիր Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Հավատ» ՀԿ-ի միջև

Arabkir-1

2018 թ-ի մարտի 14-ին` ժամը 14:00-ին, «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի ունեցավ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության   և «Հավատ» ՀԿ-ի միջև պայմանագիրի ստորագրման հանդիսավոր արարողություն: Այս պայմանագրի արդյունքում Ճապոնիայի ֆինանսական աջակցության շնորհիվ  Հայաստան  կներմուծվեն 22 ախտորոշիչ սարքեր։ Արդյունքում մեր երկրի գրեթե բոլոր ծննդատներում հնարավոր կլինի իրականացնել լսողության նորածնային սկրինինգ:

Նորածինների լսողության հետազոտության գործընթացը Հայաստանում  մեկնարկել  է 2008 թ-ին ՀՀ առողջապահության  նախարարի  29.12.2007թ.  N1982-Ա, հրամանով: Սկզբնական փուլում նորածնային  սկրինինգի ծրագրում ընդգրկված էր մայրաքաղաքի ընդամենը 2 ծննդատուն:

Ծրագրի ընդլայնման արդյունքում այսօր  նորածնային  սկրինինգը իրականացվում է ՀՀ 23 ծննդատներում՝ 11 Երևանում և 12 մարզերում: 2010 թվականին ճապոնացիների  հետ իրականացված մեկ այլ համագործակցային ծրագրի արդյունքում 10 ծննդատներում ապահովվել են նորածինների լսողության հետազոտման ախտորոշիչ սարքեր:

Մոսկվայում գործող Ճապոնիայի դեսպանատան ջանքերով  ֆինանսավորել է նաև «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայության լսողության հետազոտությունների համար նախատեսված ձայնամեկուսացված սենյակի կառուցումը և լսողության խանգարումներ ունեցող տասնյակ երեխաներ FM համակարգերի տրամադրումը:  Հետագայում հայաստանյան սկրինինգի ծրագրի իրագործմանը աջակցել են   նաև  մի շարք միջազգային կազմակերպություններ (Hear the World Foundation, World Vision, “Howard Karagyozyan” Medical Benevolent Non-Governmental Organization):

Arabkir-2