Ցավ երեխայի կրծքավանդակում․ ահազա՞նգ, թե՞ նորմա

եմմմմմ

 Մանկական սրտաբանական պրակտիկայում ցավը կրծքավանդակում բոլոր ժամանակների ամենից հաճախ  հնչող գանգատն է  :

Ընդհանուր առմամբ , առաջնակի պացիենտների  մոտ  մեկ քառորդն  այցելում է  սրտաբանի հենց այս գանգատով: Սովորաբար երեխաները  շատ  հաճախ  են ասում,  որ  իրենց կրծքավանդակը ցավում է, կամ նույնիսկ՝ «սիրտս ցավում» է:  Հասկանալի է, որ ծնողները մտահոգվում են և նրանց   անհանգստացնում է այս հարցը

-Արդյո՞ք  ցավը  «սրտի շրջանում»  ահազանգ է,  թե՞՝  ոչ :

Եվ այսպես, առողջ  երեխայի   մոտ  ցավը  կրծքավանդակում  դեռ ահաբեկվելու պատճառ  չէ : Երեխաների մոտ, հատկապես դեռահասության  շրջանում,  սովորաբար  այս գանգատը կապված է ֆիզիկական ակտիվության  կամ  վիրուսային հիվանդությունների  հետ,  և  կրում է  կմախքամկանային  կամ  նյարդահուզական բնույթ: Ամբողջ աշխարհում   «ցավ կրծքավանդակում»  գանգատ   ներկայացնող երեխաների   ոչ ավել,  քան 4% -ի մոտ է , որ ցավը  կարող  է  փաստել  սրտի  խնդրի  մասին :

Այնուհանդերձ,   եթե  Ձեր  երեխայի  մոտ   ցավը  կրծքավանդակում  կրում  է  հարաճող  բնույթ կամ ցավի ինտենսիվությունը թույլ չի տալիս, որպեսզի երեխան պարզապես անտեսի այն, և ուղեկցվում է ստորև նշված  իրավիճակներից  որևիցե   մեկով,  ապա անհրաժեշտ է դիմել  մանկական սրտաբանի։

  • Չհիմնավորված տենդ
  • Սինկոպեներ (ուշագնացություն)
  • Հանգստի ժամանակ հևոց , հաճախաշնչություն կամ օժանդակ մկանների ներգրավումով  շնչառություն
  • Սուր շնչառական վիրուսից հետո շարունակական բնույթ կրող թուլություն և քնկոտություն
  • Հաճախակի հիվանդացություն սուր շնչառական վարակներով կամ թարախային տոնիզիլիտով (տարվա կտրվածքով 3 և ավել անգամ)
  • Տրավմա կրծքավանդակի շրջանում

Հույս ունեմ, որ այս սեղմ  տեղեկատվության միջոցով ծնողներն իրենց անհանգստացնող որոշ  հարցերին պատասխան կստանան, իսկ  վերջնական  ախտորոշիչ  եզրակացության  համար  անհրաժեշտ  է   անցնել   մի  շարք  գործիքային    հետազոտություններ :

Հարգելի՛ ծնողներ, եթե  դուք  ունեք  որևէ  մտահոգություն  կամ  անպատասխան  հարց, ապա  մեր  կենտրոնը միշտ պատրաստ է  Ձեզ օգնել,   քանզի   մեզ միավորում  է մեկ նպատակ .

«Ապահովել  մեր  երեխաների առողջ և  անհոգ մանկությունը »: