
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս./թ նոյեմբերի 4-5-ին Կ.Ստանիսլավսկու անվան Երևանի Ռուսական դրամատիկական թատրոնում անցկացվում է Մանկական բժիշկների 5-րդ ազգային կոնֆերանսը` Շվեյցարիայից, Ռուսաստանից և Վրաստանից հրավիրված պրոֆեսորների մասնակցությամբ: Կոնֆերանսը նվիրվում է ընդհանուր մանկաբուժության, մանկ. վիրաբուժության, էնդոկրինոլոգիայի և օնկոլոգիայի արդիական խնդիրներին, կներկայացվեն ուշագրավ կլինիկական դեպքեր: Նոյեմբերի 7-ին Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ դահլիճում կանցկացվի սեմինար` նվիրված Վիլմսի ուռուցքին` Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի մանկ. օնկոլոգի դասախոսությամբ: Գրանցված մասնակիցները կստանան վկայականներ` ՇՄԶ կրեդիտներով:
Մանրամասնությունների համար խնդրում ենք դիմել կազմակոմիտե` Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի գրասենյակ` armpa@yandex.com , հեռ.` 236030: