ԱրԲեՍ

«ԱրԲեՍ» ԱԿ-ն հիմնվելէ 1999թ.-ին և գործում է նախկին «Արաբկիր» մանկական հիվանդանոցի վերակառուցված մասնաշենքում: Մասնաշենքի վերակառուցումն ու վերանորոգումն իրականացվել է «Արաբկիր» Բժշկական Կենտրոնի և իր գործընկերների` շվեյցարական SEMRA հիմնադրամի, Անմիջական օգնություն Հայաստանին (VAD) ասոցիացիայի, Շաֆհաուզենի Radio Munot, բելգիական NAF-Belgique ասոցիացիայի և SOS-Armenie կազմակերպության միասնական ջանքերով:

Arbes

2005թ. ապրիլին «ԱրԲեՍ» ԱԿ-ում իր դռները բացեց Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը` հատուկ կարիքներով երեխաների զբաղվածությունը կազմակերպելու նպատակով, ինչը խթան է հանդիսանում նրանց ինտեգրմանը հասարակության մեջ: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնը կառուցվել է շվեյցարացի շինարար Լեո Գմյուրի կողմից շվեցարական Անմիջական օգնություն Հայաստանին (VAD) ասոցիացիայի, Արմենիանոս հիմնադրամի (Լիխտենշտեյն), KASA բարեգործական հիմնադրամի աջակցությամբ` տիկին Բելլա Քոչարյանի հովանու ներքո:

Կենտրոնում գործում են հետևյալ մասնագետները.

  • Զարգացման մանկաբույժ
  • Բժիշկ-վերականգնողաբաններ
  • Մանկական հոգեբույժ
  • Նյարդաբան և մանուալ թերապևտ (մեջքի ցավի մասնագետ)
  •  Ֆիզիկական թերապիստներ
  •  Էրգոթերապիստներ (occupational therapy)
  •  Լոգոպեդներ
  • Հատուկ կրթության մանկավարժներ
  •  Հոգեբաններ

ArBes (1)

Նյարդաբանական, մտավոր և հոգեկան առողջության խնդիրներով, նաև զարգացման պերվազիվ խանգարումներով (աուտիզմ, Ասպերգերի համախտանիշ, Ռետի համախտանիշ և այլն) երեխաների համար նախատեսված ծառայությունները տրամադրվում են Ցերեկային խնամքի և վերականգնողական բուժման կենտրոնում: Կենտրոնը համալրված է հատուկ սարքավորումներով և ուսուցողական նյութերով, խաղերով հնարավորինս լավագույն արդյունքներ ապահովելու նպատակով:

Մեր կենտրոնի մասնաճյուղերը՝ «Երեխայի զարգացման և վերականգնման կենտրոն»-ները (ԵԶՎԿ-ներ) գործում են նաև Հայաստանի մարզերում` երեխայի և նրա ընտանիքի համար առավել հասանելի դարձնելով մասնագիտական խնամքը և հատուկ վերականգնողական բժշկակական ծառայությունները:

ԵԶՎԿ-ները գտնվում են հետևյալ մարզային կենտրոններում՝

  • Գավառ
  • Գյումրի
  • Արմավիր
  • Իջևան
  • Արտաշատ

ԱրԲեՍ Ակ-ն և իր մասնաճյուղերը պրակտիկայի ուսումնական բազա են հանդիսանում Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի և Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի կինեզիոլոգիայի ֆակուլտետի մասնագիտական կրթական ծրագրերով սովորողուսանողների համար:

ԱրԲեՍ Ակ-ում անցկացվում են սեմինարներ և դասախոսություններ արտասահմանյան գործընկերների և միջազգային փորձագետների կողմից:

Մանուշակ Երիցյան, տնօրեն
Իրինա Թովմասյան, մանկաբուժության ծառայության ղեկավար
Գայանե Զաքարյան, վերականգնողական ծառայության ղեկավար