Գիտաժողով. «Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը…

arabkir

2016թ. հոկտեմբերի 24-26 «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և Մանկական Բժիշկների Հայկական Ասոցիացիան նախատեսում են կազմակերպել հոգեկան առողջությանը նվիրված 2-րդ գիտաժողովը «Հոգեթերապևտիկ մոտեցումների ընտրությունը նորածինների, երեխաների, դեռահասների և նրանց ընտանիքների բուժման ընթացքում» թեմայով:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ են այցելելու Շվեյցարիայից՝ Պասկալ Ռոմանը՝ Լոզանի Համալսարանի կլինիկական հոգեպաթոլոգիայի պրոֆեսոր; Իրեն Նիգոլյանը՝ հոգեբույժ, Ժնևի Համալսարանական կլինիկայի, Հոգեկան առողջության բաժանմունքի խորհրդատու; Ռոբեռ Նյուբերժեն՝ հոգեբույժ, Բրյուսելի Ազատ Համալսարանի պրոֆեսոր; Օլիվյե Բոնառը՝ հոգեբույժ – հոգեթերապևտ, Լոզանի Համալսարանական կլինիկայի հոգեկան առողջության ծառայության ղեկավար և Ֆրանսիայից ՝ Ռեջին Պրատը՝ հոգեբան-հոգեվերլուծող, նորածինների և երեխաների հոգեկան առողջության հարցերով զբաղվող գիտահետազոտական “GERPEN” խմբի անդամ :

Գիտաժողովը նախատեսված է հոգեբույժների, նյարդաբանների, կլինիկական հոգեբանների, ընտանեկան բժիշկների և մանկաբույժներ համար:

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ: