Բնաածին հիպոթեզ

Բնածին հիպոթիրեոզը վահանաձև գեղձի ֆունկցիայի բնածին խանգարումն է, որը առաջացնում է գլխուղեղի և այլ օրգան համակարգերի ծանր և անդառնալի ախտահարումներ, երեխաների մոտ առաջանալով մտավոր և ֆիզիկական զարգացման լուրջ խնդիրներ: Ժամանակին ախտորոշելու և բուժելու դեպքում այդ երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացումը նորմալ է ընթանում: Ըստ վիճակագրության` յուրաքանչյուր 3500-4000 երեխաներից մեկը ծնվում է  այդ  խնդրով:  2005թ.-ի հուլիսից մինչև 2015թ.-ի մայիս ամիսը հետազոտվել են ընդհանուր թվով 296.000 նորածիններ, որոնցից 93-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ:  Այդ երեխաները գտնվում են դիպանսեր հսկողության տակ  «Արաբկիր» բժշկական համալիրում:/