Մանկական նեֆրոլոգիայի ուսուցողական դասընթաց

unnamed

Ուսուցողական դասընթաց՝ կազմակերպված Մանկական Նեֆրոլոգների Միջազգային Ասոցիացիայի կողմից

«Արաբկիր» ԲՀ (17-19 նոյեմբեր, 2015թ)

Ս.թ. նոյեմբեր ամսին «Արաբկիր» բժշկական համալիրում կայացավ Մանկական Նեֆրոլոգների Միջազգային Ասոցիացիայի (International Pediatric Nephrology Association, IPNA) ուսուցողական դասընթացը, որը կազմակերպվեց Մանկական Բժիշկների  Հայկական Ասոցիացիայի հետ համագործակցությամբ:

Ծրագրում քննարկվեցին մանկական երիկամաբանության արդիական խնդիրների ախտորոշման և վարման նորագույն մոտեցումները,կազմակերպվեցին դասախոսություններ՝ միզուղիների ինֆեկցիա, նեֆրոտիկ համախտանիշ, գենետիկ հիվանդություններ թեմայով, ինչպես նաև գործնական աշխատանք:

Ուսուցողական դասընթացը նախատեսված էր երիկամաբանների, ընդհանուր մանկաբույժների, հարակից մասնագետների և կլինիկական օրդինատորների համար: Դասընթացին իրենց մասնակցությունն ունեցան շուրջ 100 բժիշկներ Հայաստանից, ԼՂՀ-ից, ինչպես նաև Ռուսաստանից և Վրաստանից:

Դասախոսություններով և զեկույցներով ներկայացան.

Պրոֆեսոր Ելենա Լևչենկո, բ.գ.դ.

(մանկական նեֆրոլոգիական ծառայության ղեկավար

մանկաբուժության բաժանմունք

Համալսարանական Հիվանդանոցներ

Լյովեն, Բելգիա)

 

Պրոֆեսոր Մարկուս Կեմպեր, բ.գ.դ.

(մանկական նեֆրոլոգիական ծառայության ղեկավար

Երեխաների և Դեռահասների Համալսարանական Հիվանդանոց

Համբուրգ, Գերմանիա)

 

Պրոֆեսոր Վելիբոր Տասիք, բ.գ.դ.

(մանկական նեֆրոլոգիական ծառայության ղեկավար

Համալսարանական Մանկական Հիվանդանոց

Սկոպյե, Մակեդոնիա)

 

Պրոֆեսոր Ալեքսեյ Ցիգին, բ.գ.թ., դոցենտ

(մանկական նեֆրոլոգիական ծառայության ղեկավար

Մանկաբուժության Ինստիտուտ, ԵԱԱԿ

Մոսկվա, ՌԴ)

Ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դասախոսությունները ներբեռնելու համար սեղմեք այստեղ: