Բոքսային բաժանմունք

Բոքսային բաժանմունքում իրագործվում է մեկ տարեկանից մինչև տասնութ տարեկան հիվանդ երեխաների ստացիոնար (ներհիվանդանոցային) սպասարկում: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ այս բաժանմունքն ընդհանուր մանկաբուժական բաժանմունք է, որի առանձնահատկույթունը հիվանդների մեկուսացման հնարավորությունն է: Բաժանմունքում ամսական սպասարկվում են տարբեր ախտորոշումներով շուրջ հարյուր երեխա (օրինակ՝տենդ առանց օջախի, գեներալիզացված լիմֆադենոպաթիա, տոնզիլիտ, Մարշալի համախտանիշ և այլն):

Ներկայումս բոքսային բաժանմունքն իրականացնում է գիտական հետազոտություն՝ ուղղված շնչական վարակով հոսպիտալացված երեխաների շրջանում ռեսպիրատոր սինտիցիալ և գրիպի վիրուսների դերին:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Բժիշկ Աստղիկ Հակոբյան, մանկաբույժ, բոքսային բաժանմունքի ղեկավար

Համագործակցություն

Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա

Մեր կոնտակտները`

+374 10 23-68-80, ներքին համար` 11-66, 11-63

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան