Լաբորատորիա

«Արաբկիր» բժշկական համալիրի լաբորատոր ծառայությունը ստեղծվել է 1997թ.: Այն բաղկացած է կլինիկական, բիոքիմիական, իմունաբանական, վիրուսաբանական, մանրէաբանական բաժիններից, որտեղ իրականացվում են կենսաբանական տարբեր  հեղուկների և նյութերի` արյան, մեզի, կեղտի, ողնուղեղային հեղուկի, մաշկից  քերուկների, տարբեր օրգանների արտազատուկների բիոքիմիական, արյունաբանական, իմունաբանական, վիրուսաբանական, մանրէաբանական հետազոտություններ: Հետազոտություններն իրականացվում են հիվանդանոցում բուժվող, դիսպանսեր հսկողության տակ գտնվող, ինչպես նաև ամբուլատոր կարգով դիմող պացիենտների համար:

2005թ.-ից սկսած լաբորատորիան իրականացնում է նորածնային սկրինինգի ազգային ծրագիր բնածին հիպոթիրեոզ, իսկ 2014թ.-ից ֆենիլկետոնուրիա հիվանդությունների հայտնաբերման համար: Երկու ծրագրերն էլ ներ են դրվել շվեյցարացի գործընկերների ֆինանսական և գործնական աջակցությամբ, որի պատասխանատվությունը հետագայում իր վրա է վերցրել ՀՀ առողջապահության նախարարությունը: Այժմ այն լիովին ֆինանսավորվում է պետության կողմից:

laboratory

Տարեց-տարի ավելանում է լաբորատոր հետազոտությունների ցանկը և ծավալը: 2014թ. իրականացվել է մոտ 445.000 հետազոտություններ, որից 42.500-ը  սքրինինգի նպատակով՝ նորածինների  մոտ բնածին հիպոթիրիոզի և ֆենիլկետոնուրիայի հայտնաբերման համար:

Անցած տասը տարիների ընթացքում իրականացվել են 326.175 սկրինինգային հետազոտությունորից 105-ի մոտ հայտնաբերվել է բնածին հիպոթիրեոզ: Հայտնաբերված բոլոր երեխաները  գտնվում են ԱՐԱԲԿԻՐ ԲՀ-ԵԴԱԻ էնդոկրինոլոգիական դիսպանսերի հսկողության տակ:

Լաբորատորիան հագեցած է արտասահմանյան հայտնի ընկերությունների  Roche, Sysmex, Stago, Perkin Elmer  ժամանակակից ավտոմատ անալիզատորներով և  սարքավորումներով: Ծառայությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ` բժիշկ լաբորանտներ և լաբորանտներ: Լաբորատորիան նյութական և կրթական աջակցություն է ստանում Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համալսարանական հիվանդանոցների տարբեր մասնագետներից:

Հետազոտությունների որակի արտաքին և ներքին վերահսկումը Արաբկիր Բժշկական համալիրի լաբորատորիայի գործունեության կարևոր բաղկացուցիչ մասն է:

Բնածին հիպոթիրեոզի նորածնային սքրինինգի հետազոտությունների որակի վերահսկումը իրականացվում է 2005թ-ից ԱՄՆ-ի  CDC-ի կողմից, որն ամփոփելով լաբորատորիայի կոնտրոլ հետազոտությունների տվյալները՝ շնորհել է հավաստագրեր լաբորատորիայի գործառույթների համապատասխանության համար ընդունված միջազգային որակի չափանիշներին:

Լաբորատորիան 2013թ.-ից մասնակցում է RIQAS (RANDOX International Quality Assessment Scheme) որակի գնահատման միջազգային ծրագրին կլինիկական քիմիա բաժնում:

Վերահսկվող բիոքիմիական հետազոտություններն են`

  • կրեատինին
  • միզանյութ
  • ընդհանուր սպիտակուց
  • ալբումին
  • գլյուկոզա
  • ֆոսֆոր
  • ալանինամինոտրանսֆերազ – ԱԼՏ
  • ասպարտատամինոտրանսֆերազ – ԱՍՏ
  • գամմա-գլյուտամիլտրանսֆերազ – ԳԳՏ
  • հիմնային ֆոսֆատազ
  • ընդհանուր խոլեսթերին
  • բարձր խտության լիպոպրոտեիդներ
  • ցածր խտության լիպոպրոտեիդներ
  • տրիգլիցերիդներ

Վերահսկվող իմունաբանական հետազոտություններ են`

  • ընդհանուր պրոստատ սպեցիֆիկ անտիգեն (t-PSA)
  • թիրեոիդ խթանող հորմոն (TSH)
  • ազատ թիրօքսին (f-T4)
  • ընդհանուր տրիյոդթիրոնին (T3)

Վերը նշված  բիոքիմիական և իմունաբանական հետազոտությունների որակի վերահսկման միջազգային ծրագրին մասնակցելու համար 2014 և 2015թթ.  լաբորատորիան ստացել է հավաստագրեր:

Լաբորատոր ծառայությունը ղեկավարում է կ.գ.թ. Մարինե Ժորայի Հովսեփյանըորը վերապատրաստվել է արտասահմանյան մի շարք երկրների՝ այդ թվում Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի համալսարանական հիվանդանոցների լաբորատորիաներում, ակտիվ մասնակցում է միջազգային սեմինարների, կոնֆերանսների և հանդիսանում է մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

 Marine Hovsepyan Բժիշկ` Մարինե  Հովսեփյան, կ.գ.թ                                                    Լաբորատոր ծառայության ղեկավար
Իմունոլոգիա

Լուսնթագ Կծոյան, բ.գ.թ

 

 Բիոքիմիա

Նունե Ավագյան

Նաիրա Բալյան

Լիլիթ Յավրույան

 Արյունաբանություն

Լիանա Արզումանյան

Կարինե Եղիազարյան

 Մանրէաբանություն

Լիլիթ Հայրապետյան

Անուշ Ոսկանյան

Վիրուսաբանություն

Կարինե Այվազյան

Սքրինինգային լաբորատորիա

Ֆլորա Վարդանյան

 

Համագործակցություն

Մանկական համալսարանական հիվանդանոցի լաբորատորիա, Ցյուրիխ, Շվեյցարիա
Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի լաբորատորիա, Բելգիա

Տեղեկություններ հիվանդի համար

Տեղեկությունների համար զանգահարել` (+37410) 23-68-83, ներքին համար` 11-36
հասցե: Երևան 0014, Մամիկոնյանց 30