ՏԵղեկատու հարթակ MedInfo-HISAMC  էլեկտրոնային համակարգ

Splash

 «Արաբկիր Բժշկական ՀամալիրԵրեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտը» 2015 թվականից, համալիրի պահանջներին համապատասխան կատարելով լուրջ ներդրումներ ստեղծել է բժշկական տվյալների կառավարման MedInfo-HISAMC էլեկտրոնային համակարգ :
  էլեկտրոնային համակարգի ստեղծման և  ներդրման նպատակն է բարելավել տրամադրվող բժշկական ծառայությունների որակը, հասանելիությունը, թափանցիկությունը, արդյունավետությունը՝ ստեղծելով նոր տիպի բժշկական ծառայությունների մատուցման  ձևաչափ:

  Նախագծի ամբողջական իրականացումը իրենից ներկայացնում է բավականին բարդ և աշխատատար գործընթաց, որը ներառում է համակարգի տեխնիկական նախագծում, համալիրի պահանջներին համապատասխան էլեկտրոնային համակարգի ստեղծում, տեղադրում և տեղայնացում, ինչպես նաև անձնակազմի ուսուցում:
 Ներկայումս հաջողությամբ ավարտվել է MedInfo-HISAMC (MedInfo-Helath Informatin System Arabkir Medical Center) համակարգի մշակման, տեղադրման, տեղայնացան աշխատանքները և սկսվել է ինտենսիվ ու ընդլայնաված ներդրման գործընթացը, որն ամբողջությամբ կավարտվի տարեվերջին։ Ներդրման ընթացքում պիլոտային կարգով ներգրավվել են համալիրի գրանցման բոլոր կետերը, գանձապահական կետերը, բժիշկները, լաբորատորախտորոշիչ և գործիքային բաժանմունքները։

  Համակարգը նաև հնարավորություն ունի  ինտեգրվելու առողջապահության ոլորտում միասնական տեղեկատվական էլեկտրոնային համակարգին, որը նախատեսվում է մոտ ապագայում։