«Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ»

Presentation of HBSC survey results-13.05.2016

Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ-ի կողմից մասնագիտական հանրությանը ներկայացվեց 2013/2014թթ.-ի «Հայաստանի Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտություն (ԴԵԱՎՀ) վերլուծությունը: Միջազգային այս հետազոտությունն ուղղված է դեռահասների առողջության և առողջական վարքագծի ուսումնասիրմանը, դրանց վրա ներազդող տարբեր առողջապահական, կրթական, սոցիալական, ընտանեկան և անձնային գործոնների բացահայտմանը, ինչն իր հերթին նպաստում է հետագա նպատակային միջամտությունների իրականացմանը: ԴԵԱՎՀ թույլ է տալիս ստանալ հավաստի և  ներկայացուցչական տվյալներ ազգային մակարդակում, համեմատել տարբեր երկրների ցուցանիշները: ԴԵԱՎՀ-ն իրականացվում է 4 տարին մեկ՝ ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո: Ներկայումս ցանցի անդամ են 44 երկիր` Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի գրեթե բոլոր երկրները, ԱՄՆ, Կանադան և Իսրայելը, նախկին խորհրդային հանրապետություններից` մերձբալթյան երկրները, Ռուսաստանը, Ուկրաինան, Հայաստանը և Մոլդովան:

Հետազոտության դաշտային փուլն իրակpresent of HBSC results -13.05.2016անացվել է 2013-2014 թթ., որից հետո տվյալները մշակվել են ԴԵԱՎՀ ցանցի համակարգող կենտրոնի կողմից: Առաջին անգամ թե′ Հայաստանում, թե′ միջազգային ցանցում անցկացվել է հետազոտություն նաև 17 տարեկանների շրջանում: Հարցաշարը ներառել է 230 տվյալ՝ ֆիզիկական և հոգեկան առողջության կարգավիճակի, սննդային սովորույթների, ֆիզիկական ակտիվության, ծնողների և ընտանիքի հետ կապվածության, առողջապահական գիտելիքների, ծխախոտի, թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման վերաբերյալ և այլն: Ընդհանուր առմամբ, հետազոտությանը մասնակցել է հանրապետության 146 դպրոցի և քոլեջի 4813 աշակերտ և ուսանող (11,13,15 և 17 տարեկան):

Հետազոտությունը բացահայտել է հայ դեռահասների ֆիզիկական և հոգեկան առողջության մի շարք խնդիրներ և օրինաչափություններ: Յուրօրինակ է սննդային վարքագիծը, առկա է ֆիզիկական ակտիվության էական պակաս, 15–ից 17 տարեկանում կտրուկ աճում է ծխախոտի օգտագործումը. նշված առանձնահատկություններն ուղղակիորեն կապվում են Հայաստանում մեծահասակաների շրջանում ոչ տարափոխիկ հիվանդությունների բարձր տարածվածության հետ:  Հայ դեռահասները առանձնանում են դպրոցի նկատմամբ դրական վերաբերմունքով, ուրույն պատկեր ունի ընտանիքի մթնոլորտը: Միջազգային համեմատությամբ զգալիորեն բարձր է տղաների շրջանում ֆիզիկական կռիվների հաճախականությունը: Կյանքով բավարարված է հարցված դեռահասների շուրջ 90%-ը, որն ամենաբարձր ցուցանիշն է միջազգային կտրվածքով, ինչևէ, բավարարվածության աստիճանը նվազում է տարիքի հետ:

Հետազոտության արդյունքները մատնանշում են Հայաստանում երեխաների, դեռահասների ու երիտասարդների շրջանում հանրային առողջապահական ծրագրերի իրագործման կարևորությունը և առավել արդիական ուղղությունները: